Հ.Յ.Դ. Բիւրօ

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ադրբեջանը խանդավառ չէ այդ հանդիպմամբ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումից հետո հնչած հայտարարությունները մասամբ էին ականջահաճո: Նա նշեց, որ համանախագահները մի կողմից Հայաստանին փորձեցին տալ այն, ինչը որպես նախապայման դրվել էր Հայաստանի կողմից`առաջիկա բանակցություններին մասնակցելու համար, մյուս…

Հայաստանի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա

Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին, խոսքը 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- ասաց նա: Մյուս գլխավոր ձեռքբերումը, Ռուստամյանի խոսքով, այն էր, որ, ի վերջո,…

Կոնսենսուսը պետք է, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի

Որեւէ մեկը չի հայտարարում, որ Ընտրական օրնեսգրքի շուրջ տեղի չի ունեցել կոնսենսուս, տեղ են թողնում, մարդիկ անգամ հայտարարում են, որ կարող են արտահերթով դրան անդրադառնալ, ինչը նշանակում է՝ կա պրոցես, որը նպատակ ունի իսկապես հասնելու լիարժեք համաձայնության: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար…

Արցախի ճանաչման հարցը միշտ պետք է լինի մեր զինանոցում

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Այն վարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվում է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս հարցն արդեն չորրորդ անգամ են քննարկում, և ՀՅԴ տեսակետը մնացել է նույնը: «Մենք միշտ հիմնավորել ենք մեր…

Ինչ կարող է տալ Սարգսյան-Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որը տեղի կունենա հավանաբար մայիսի 16-ին Վիենայում: Լրագրողների հարցին, թե ինչ արդյունքներ կունենա այդ հանդիպումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ կարծիք հայտնեց, որ պատերազմական վիճակից հետո, Ադրբեջանի ագրեսիայից հետո հանդիպման հնարավորությունը արդեն կարելի է դրական գնահատել այն առումով, որ միջազգային հանրությունը, ՄԽ համանախագահող երկրները…

ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանին (Կանադա),Կարին Հարությունյանին (Կանադա-Հայաստան), Սթիվ Տետեյանին (Արևմտյան Ամերիկա), Վաչե Շամլյանին (Կանադա), Վահե Թորոսյանին (Իրան), Վերա Յագուպյանին (Լիբանան): Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը մեծապես արժևորեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և…

ՀՅԴ-ն բանակին օժանդակելու հարցով Սփյուռքում հիմնադրամ կստեղծի

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները ապրիլյան մարտական գործողությունների վերսկսումից հետո մեծ թափով սկսել են ողջ աշխարհում գործունեություն ծավալել` օրակարգում ընդգրկելով մի շարք առաջնային, հրատապ հարցեր. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը: Նշենք, որ Արցախում ավարտվել է 25 երկրների 60 ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած` Հայ Դատի հանձնախմբերի…

Ընկերային հանդիպում ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիսի 10-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների մի շարք ներկայացուցիչների հետ: ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատրյանը խոսեց Հայ Դատի գրասենյակների գործունեության մասին՝ նշելով այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ այսօր ծավալվում է Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը: Հարցադրումներ եղան…

ՀՅԴ-ական պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողներից պահանջել են հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի գործողություններին

Ազգային ժողովում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման արդյունքները լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ այդմ` ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացվել է, որ ԸՕ մասով ՀՅԴ-ի…