
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ: Առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական տաք…














