Հ.Յ.Դ. Բիւրօ

Ազրպէյճանի դեսպանը կը մերժէ բանավէճի մասնակցիլ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի այսօր, 7 Ապրիլ 2016,ի երեկոյեան Ֆրանսայի ժամով 7։10-7։30-ին Ազրպէյճանի դեսպանին հետ ուղիղ եթերով տեղի ունենալիք բանավէճը ջնջուած է։ Ազերի դեսպանը քաշուած է եւ վերջին պահուն մերժած է հանդէս գալ Մուրատ Փափազեանի հետ։ Ստորեւ Մուրատ Փափազեանի յայտարարութիւնը. ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԸ ՄԵՐԺԷ ԲԱՆԱՎԷՃԻ ՄԱՍՆԱԿՑԻԼ France24 պատկերասփիւռի կայանը ինծի տեղեկացուց, թէ Ազրպէյճանի դեսպանը…

Ով առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, պետք է նյութական օժանդակությամբ մասնակիցը դառնա հայրենքի փրկությանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով նոր է վերադարձել ԼՂՀ-ից, Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը և անդրադարձավ ՀՅԴ պատվիրակության ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը: Նա նշեց, որ Բակո Սահակյանի հետ զրուցել են սահմանին տիրող իրավիճակի, վերջին մեկ շաբաթում արձանագրված իրադարձությունների մասին: «Պարզ է, որ Ադրբեջանն ամբողջ ուժերով համընդհանուր հարձակում է գործել,…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցերը: Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին…

Պետք է աշխատենք միաժամանակ երկու ճակատում

Դաշնակցությունը ջոկատներ է կազմավորել եւ գործուղել Արցախ։ Այսօր ՀՅԴ խմբակցությունն իր ողջ կազմով պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տեսնելու, որտեղ են տեղակայվել այդ ջոկատները եւ ինչ խնդիրներ ունեն։ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի եւ հակառակորդին սանձելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: -Այս պատերազմից…

Մենք Որեւէ Վստահութիւն Չունինք Ազրպէյճանի Խօսքին

«Ազդակ»-ին Ըսաւ Մուրատ Փափազեան Երէկ «Ազդակ»-ի «Արսէն Չաղլասեան» ժողովասենեակին մէջ տեղի ունեցաւ հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեանի հետ: Արցախի վերջին զարգացումներուն եւ Ֆրանսայի մէջ Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծին շուրջ հարցազրոյցը վարեց «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Խօսելով Արցախի մէջ արձանագրուող զարգացումներուն մասին` Մուրատ Փափազեան յայտնեց, որ…

ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով մեկնում է Արցախ

ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով պատրաստվում է վաղը մեկնել Արցախ. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ թեև Ընտրական օրենսգիրքը կարևոր փաստաթուղթ է, սակայն այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան` երկրի առջև ծառացած, և, դրանով պայմանավորված, պետք է հետաձգել 4+4+4 ձևաչափով քննարկումը: Դիտարկմանը, թե ընդդիմությունն առաջարկում է սառեցնել Ընտրական…

Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք

Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, անսպասելի չէր, և բոլորին հայտնի էր, որ Ադրբեջանը մի օր դիմելու է նման արկածախնդրության: «Սա նորություն չէ մեր պատմության մեջ: Նորություն չէ նաև այն, որ մենք արձանագրեցինք այն համախմբումը,…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել օգտագործելով ռազմական ուղղաթիռներ, տանկեր, զրահատեխնիկա,հրետանի, գրադ կայանքներ և այլ զինատեսակներ: Հարձականը մասնակցում են մեծաքանակ զինուժ: Ըստ պաշտոնական տեղեկություների թշնամին կրել է մեծաքանակ կորուստներ այդ թվում օդուժի և զրահատեխնիկայի և ետ է շպրտվել: Հնարավոր նոր հարձակումները կանխելու, թշնամուն իր որջում խեղդելու…

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն մարմինը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ. Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել՝ տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ: Հակառակորդը փաստացի տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, միաժամանակ սպառնալով ԼՂՀ եւ ՀՀ ազգաբնակչության անվտանգությանը: Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը գործնականում վտանգում…

Միակ ելքը մեր միասնականությունն է

Այսօր` ապրիլի 2-ին, լրանում է ՀՅԴ-ական ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ տարին: Պռոշյանի գյուղապետարանի մոտից Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամները, ընկերները, համայնքի բնակիչները, նրա մարտական ընկերները երթով շարժվեցին «Զորաց պանթեոն»՝ խնկարկելու Հրաչ Մուրադյանի հիշատակը: Մուրադյանի մարտական ընկերները հիշեցին նրա անցած ուղին և նշեցին, որ նա ողջ կյանքը նվիրել է Հայաստանին ու Արցախի ազատագրմանը:…