Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը կրկնել է Արմեն Ռուստամյանի ասածը քաղբանտարկյալների մասին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ…

Հ.Յ.Դ. երիտասարդականի յաջողութիւնը միջազգային ասպարէզում

2016 թ. փետրուարի 26-28-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային համագումարը (IUSY World Congress)։ Համաշխարհային համագումարը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մէկ անգամ եւ, որտեղ շրջանաւարտ ղեկավար մարմինը ներկայացնում է երկու տարուայ իր նիւթաբարոյական գործունէութեան զեկոյցը, ճշտւում է կազմակերպութեան հետագայ գործունէութեան ուղենիշերը եւ ընտրում ղեկավար նոր…

Այդ երբվանի՞ց է ՀԱԿ-ը ցանկանում, որ Քոչարյանը վերադառնա

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Դիտարկմանը, թե, ըստ ոմանց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու խնդիր կա, և որ ըստ Լևոն Զուրաբյանի, Դաշնակցության հետ ՀՀԿ-ն դրա համար է գնացել համագործակցության, նա պատասխանեց. «Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են այն քաղաքական ուժերը, որ այդ անձի հետ…

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հյուրընկալեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Դաշնակցության պատմությունը, գաղափարախոսությունը, կուսակցության սկզբունքները, կառուցվածքը, ՀՀ անկախացումից ի վեր Դաշնակցության գործունեության տարբեր փուլերը:…

Կողքից ինչ էլ ասես` կասեն, բայց մեր ձեռքբերումներից կօգտվեն բոլորը

Երբ Դաշնակցությունը քառյակում էր, և երբ նրա մարտավարությունը մերժվեց և որդեգրվեց ՀԱԿ-ի մարտավարությունը, այդ միությունը տրոհվեց. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ընդհանրապես, Դաշնակցությունը չի կարելի ընդդիմության կամ իշխանության պրիզմայով նայել, Դաշնակցությունն իր բոլոր տեսակետները պահպանել է` անկախ նրանից` ընդդիմության մե՞ջ է եղել, թե՞ իշխանության: Դրա մասին է խոսում մեր անցած…

Բյուրոկրատիզմը շատ-շատ է

ԿԳ նորանշանակ նախարարը խոսեց անելիքների մասին Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ աշխատակազմին ներկայացրեց ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Մկրտչյանը yerkir.am-ի դիտարկմանը` ԿԳՆ աշխատակիցներից մեծ մասի հետ աշխատել եք, և թիմը Ձեզ համար նոր չէ, պատասխանեց, թե, իհարկե, ԿԳՆ-ում կան աշխատողներ, որոնք դեռ ԿԳՆ իր առաջին մուտքից` 1998-ից են աշխատում: ԿԳՆ-ում, ըստ նրա, հաջորդականությունը, աշխատանքային…

Առճակատումն այլեւս ընդունելի չէ

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ -ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն այլեւս իրականություն է: Ինչո՞ւ` համագործակցություն, եւ ոչ` կոալիցիա: -Նախ հիշեցնեմ, որ կոալիցիա երեւույթը Դաշնակցությունը ներդրեց մեր քաղաքական մշակույթի մեջ, մեծ աշխատանք տարվեց, որպեսզի կոալիցիոն կառավարություն ձեւավորվի: Իրականում, իմաստային առումով տարբերությունը շատ մեծ չէ: Այս համագործակցությունը կոնկրետ հարցեր լուծելու խնդիր ունի, մանավանդ, որ մեկ տարվա մասին է…

Մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել

Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահի նստավայրում քաղաքական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՅԴ և ՀՀԿ քաղաքական ուժերի միջև: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են իրենց զգում իշխանության կարգավիճակում: «Լինի իշխանություն, թե իշխանությունից դուրս, ես ինձ նույն ձև եմ զգում՝ նորմալ»,-հայտնեց Ռուստամյանը: Նրա խոսքով, համաձայնագրում ամրագրվել են անցած…

Ժամանակին եւ ճշգրիտ կատարված քայլ

Աղվան Վարդանյանը՝ համաձայնագրի ստորագրումից հետո Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: «Դաշնակցությունը մշտապես կողմնակից է եղել` պատասխանատվություն ստանձնելուն եւ աշխատանքով ապացուցելու արդյունավետությունը: Համոզված ենք, որ այս համագործակցության շրջանակում իսկապես հնարավոր է, եւ մենք կամք ունենք այնպիսի փոփոխությունների սկիզբ դնելու, որ մեր պարզ քաղաքացիները, հասարակությունը կտեսնեն հույսը, ակնկալիքը, դրական…

ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը կստորագրվի այսօր

Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կստորագրվի քաղաքական հուշագիր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ հուշագիրը կստորագրվի առաջիկա ժամերի ընթացքում, և երբ բովանդակությունը հրապարակվի, կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: «Հենց հստակեցվի, ամեն ինչ էլ կխոսենք, մանրամասն ամեն ինչ կասվի, հո թաքուն չի՞ լինելու»,- ասաց նա: Հարցին, թե մարզպետերի հետ…