Հ.Յ.Դ. Բիւրօ

Խորհրդաժողով` Փարիզի մէջ

Մամլոյ հաղորդագրութիւն Փարիզի մէջ 20 Նոյեմբեր 2015-ին իր աշխատանքներուն սկսաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւններու տարածաշրջանային խորհրդաժողովը: «Հ.Յ.Դ. երիտասարդութիւնը եւ Հայ Դատի վերանորոգ պահանջատիրութեան պայքարը» թեմայով այս խորհրդաժողովը կազմակերպուած է Հ.Յ.Դ. Ֆրանսայի Նոր Սերունդ երիտասարդական միութեան կողմէ՝ անոր 70-ամեակին առիթով: Եռօրեայ խորհրդաժողովին կը մասնակցին Հ.Յ.Դ. երիտասարդական միութիւններու աւելի քան 70 ներկայացուցիչներ Հայաստանէն, Արցախէն, Անգլիայէն, Գերմանիայէն, Հոլանտայէն,…

Մենք իսկապես նոր էջից սկսելու խնդիր ունենք

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Արդեն մի քանի օր է՝ ՀՅԴ-ն «այո»-ի քարոզարշավ է իրականացնում: Նախնական ի՞նչ տպավորություններ ունեք, մարդիկ որքանո՞վ են հետաքրքրված սահմանադրական բարեփոխումներով: – Նախ՝ թյուր է այն տպավորությունը, որ տարածում է «ոչ»-ը, թե բոլորը համատարած «ոչ»-ի կողմնակիցներ են: Նման բան չկա: Մենք, արդեն երկու տասնյակ հանդիպումների փորձը վերլուծելով,…

Այս Սահմանադրության նախագիծը ամբողջական ու համակարգային իշխանափոխություն է իրականացնում

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ներկայիս Սահմանադրության ու բարեփոխված տարբերակի միջև եթե նույնիսկ մեկ հոդվածի դրական փոփոխություն լինի, ուրեմն այդ դրականը չընդունելը միամտություն է և հիմարություն: «Վատի ու լավի միջև ընտրություն կատարելն ամենահեշտ բանն է աշխարհում, դրա համար շատ խելք պետք…

Շատ կարեւոր է նաեւ քաղաքական կամքի դրսեւորումը

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ բարեփոխված սահմանադրությունը, նախ, համակարգային լուծումներ է առաջարկում, զսպումների, հակակշիռների մեխանիզմներ ստեղծում, իսկ ընդդիմությանն էլ դարձնում քաղաքականության կրող ու պատասխանատու: -Ոմանք ՀՅԴ-ին քննադատում, մեղադրում են, որ շատ ավելի կրքոտ ու եռանդով է պաշտպանում սահմանադրական փոփոխությունները, քան նույնիսկ իրենք՝ նախաձեռնողները: -Չեմ կարծում, որ դա մեղադրանք է: Եվ, բացի…

Կեղծիքները կկանխվեն

Վերջին ընտրություններում ընդդիմադիր քառյակի հետ միասին ընտրակեղծիքների դեմ պայքարող ՀՅԴ-ն այժմ իշխանության հետ «այո» է քարոզում։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հետաքրրքվել է, թե եթե այս անգամ էլ իշխանությունը դիմի կեղծիքների, հնարավո՞ր է Դաշնակցությունը լռի։ «Եթե կեղծիքներ լինեն, մենք կանխելու ենք մեր հնարավորություններով, մեր հայտարարություններով: Մենք չենք կարծում,…

Չի լինի այն աթոռը, որի վրա պետք է վերարտադրվի որևէ մեկը

Նոյեմբերի 15-ին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակներում այցելել էր Արարատի մարզի Մասիս քաղաք: Ռուստամյանը, հանդիպելով բնակիչների հետ, նախ նշեց, որ ՀՅԴ տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վաղուց է հայտնի. իրենց կուսակցությունն առաջինն էր, որ կողմ էր արտահայտվել խորհրդարանական կառավարման մոդելին: Ռուստամյանի խոսքով` եթե Սահմանադրությունը պարզապես թղթի վրա է, և իրագործման մեխանիզմները չեն…

Դաշնակցությունը հավատում է ապակենտրոնացված ղեկավարմանը

ՀՅԴ-ն շարունակում է իր հանդիպումները Դաշնակցությունը հավատում է ապակենտրոնացված ղեկավարմանը. ՀՅԴ-ն շարունակում է իր հանդիպումները Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում եղան Կոտայքի մարզի Չարենցավան եւ Հրազդան քաղաքներում: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանի և հրազդանցիների հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Նախքան…

«Ոչ»-ը կամ «այո»-ն չեն կարող ինքնանպատակ լինել

Սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»-ի ճակատը դեկտեմբերի մեկին սկսում է քաղաքացիական անհնազանդություն: «Ոչ»-ի ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր`տուն գնալ չկա: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Իրավունք»-ը պարզեց` քաղաքացիական անհնազանդությունը օրինակա՞ն եւ իրավակա՞ն մեթոդ է` պայքարելու սահմանադրական բարեփոխումների դեմ: «Ընդդիմությունը կարող է իր բոլոր հնարավորություններն օգտագործել, բայց դա պետք է օրենքի սահմաններում տեղավորվի:…

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փոխելով ոչինչ չի փոխվի

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական բանաձևի ընդունմանը և Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքներին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, նշեց, որ խնդիրը պատվիրակության կազմի հետ չէ կապված, նրանք բոլորն էլ առավելագույնս փորձել են ամեն հնարավոր բան անել. «Այն, որ Ադրբեջանի հետ կապված հարցերում…

Ո՞րն էր Սերգեյ Լավրովի այցի իրական նպատակը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բնական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: 168.am-ի հարցին, թե ո՞րն էր Լավրովի այցի իրական նպատակը, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններն այն որակի են, որ նման այցելություններն ուղղակի կարող են նաև ամենօրյա լինել: «Այդտեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, բայց, իհարկե,…