Լուրեր

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է: 1990-ականների դժվարին տարիներին ստեղծված, այդ դժվարությունների միջով անցած եւ դրանք պատվով հաղթահարած միությունը շարունակում է ուսանողների նորանոր սերունդների ընդունել, համախմբել, դաստիարակել ու ճանապարհել: Անցող ողջ տարվա ընթացքում հոբեյանի առիթով տարատեսակ միջոցառումներ են անցկացվել: Հոկտեմբերի 24-ին Երեւանում ամփոփիչ միջոցառումն էր։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ուսանողությունը…

Այս Սահմանադրության նախագիծը ամբողջական ու համակարգային իշխանափոխություն է իրականացնում

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ներկայիս Սահմանադրության ու բարեփոխված տարբերակի միջև եթե նույնիսկ մեկ հոդվածի դրական փոփոխություն լինի, ուրեմն այդ դրականը չընդունելը միամտություն է և հիմարություն: «Վատի ու լավի միջև ընտրություն կատարելն ամենահեշտ բանն է աշխարհում, դրա համար շատ խելք պետք…

Դաշնակցությունը հավատում է ապակենտրոնացված ղեկավարմանը

ՀՅԴ-ն շարունակում է իր հանդիպումները Դաշնակցությունը հավատում է ապակենտրոնացված ղեկավարմանը. ՀՅԴ-ն շարունակում է իր հանդիպումները Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում եղան Կոտայքի մարզի Չարենցավան եւ Հրազդան քաղաքներում: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանի և հրազդանցիների հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Նախքան…

Մեզ համար «այո»-ից ոչ պակաս կարևոր է, որ այս հանրաքվեն անցնի լեգիտիմ պայմաններում

Այսքան տարի ՀՅԴ-ն մասնակցել է ընտրություններին՝ բազմաթիվ ձևերով, բազմաթիվ տարբերակներով, և մի բան ակնհայտ է՝ եթե չհաջողվի տեղամասերում վերահսկողություն իրականացնել, այդ մեխանիզմը կմնա թղթի վրա. այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վերահսկողության առումով՝ ընդդիմությունն այս մոբիլիզացիան չի ունեցել: Ընդդիմության ամբողջ պրոբլեմը դա է: Նրանք չեն կարողացել 2000 տեղամասում…

ՀՅԴ-ն չէր կարող սխալված լինել

Սահմանադրական փոփոխություններն իրենց ծավալով ու բովանդակությամբ այնպիսին են, կարծես հեղափոխություն լինի վերևից: Դրանք պետք է արդարացնեն մեր ձգտումները՝ կառավարման ժամանակակից համակարգ, իրավունքի գերակայություն, ժամանակակից պետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա կարծիքով` խորհրդարանական կառավարման մոդելը ժողովրդավարացման ավելի լայն հնարավորություններ է ստեղծում: «Սահմանադրական փոփոխություններն այլ նպատակ չունեն, դրանցում…

Գործող Սահմանադրությունը ժողովրդի կամքը լիարժեք իրականացնելու հնարավորություն չի տալիս

Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակում ելույթ ունեցավ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` մեծաքանակ պատգամավորների ելութները նախանշում են, որ հսկայածավալ փոփոխություն է տեղի ունենում երկրում: «Սրա շրջանակներում նախ կուզենայի մի մեթոդաբանական ճշտում կատարել և խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը` այս ամբիոնից քիչ հայտարարեք` խորհրդարանական ընդդիմությունը սա է ասում, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է և այլն:…

Զրկվենք նրանից, ինչ ունենք` նշանակում է կործանել երկիրը

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովին: «Մեր անվտանգության հիմնական բաղադրիչը կապված է ՀԱՊԿ անդամ լինելու հետ: Մենք կարողացել ենք այնտեղ ամրագրել, որ հարձակում մեկ երկրի վրա` նշանակում է հարձակում մնացած անդամ պետությունների վրա: Պետք է զարգացնել, «միս ու արյուն» դարձնել այդ…

Արևմտյան որևէ պետություն չի աջակցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի այս իրադարձությունները մտահոգիչ են, իշխանություններն սկսել են մեծ ռազմական արշավ Թուրքիայի քրդաբնակ շրջանակններում: Քրդական հասարակության դեմ ու Իրաքում, Սիրիայում հակաքրդական քաղաքականություն է վարվում»,- ասաց Մանոյանը` հավելելով` «Մենք քննադատում ենք ու գտնում…

Հանդիպում Արգենտինայի դեսպանի հետ

Այսօր, օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի միջեւ: Հանդիպմանը մանակցում էր նաեւ Արգենտինայի դեսպանությունից նախարար Ադրիանա Տրոտտան։ Հանդիպումը նախաձեռնել էր Արգենտինայի հանրապետության դեսպանը` ՀՀ կուսակցությունների…

89-րդ հոդվածը, ընդհակառակը, իշխանափոխության համար լավ դուռ է բացում

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն լրագրողների հետ զրույցում, խոսելով Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման մասին, նշեց, որ ընդդիմախոսները հիմնականում բացարձակապես տեքստի հետ կապ չունեցող հայտարարություններ էին անում: Ինչ վերաբերում է 89-րդ հոդվածին, որը վերաբերում է կայուն մեծամասնության ձևավորմանը, Ռուստամյանը նշեց, որ ընտրվել է այնպիսի լուծում, որը իշխանափոխության համար լավ դուռ է բացում: «Այո, խնդիրը կայուն մեծամասնություն…