Լուրեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ

Թեհրանում հրատարակվող «Ալիք» թերթի «Հրայր Մարուխեան» սրահում նոյեմբերի 19-ի երեկոյան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ: Հանդիպման ընթացքում Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանի տնտեսա-քաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներին, դրանցում կուսակցության դերին, տարածաշրջանային հարցերին: Հրանտ Մարգարյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում տիրող վիճակը և…

ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՄՄ-ին անդամակցելուն, քանի որ հստակ ոչինչ պարզ չէ

Մաքսային միությանը միանալու` Հայաստանի ցանկության կապակցությամբ կան հարցեր` դեռ հստակ չէ, թե Հայաստանը Մաքսային միությանն ինչ պայմաններով է միանալու, այսօր, նոյեմբերի 20-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց, թե ՀՅԴ-ի համար տակավին պարզ չէ, թե այդ անդամակցության գործընթացներում Արցախի կարգավիճակի հարցն…

Պոլսոյ Մէջ ՀՅԴ-Քրտամէտ ԽԺԿ Աննախընթաց Հանդիպում

Երեքշաբթի, Նոյեմբեր 12ին, ՀՅԴի եւ Թուրքիոյ քրտամէտ Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն կուսակցութեան (ԽԺԿ) բարձրաստիճան պատուիրակութեանց միջեւ աննախընթաց հանդիպում մը տեղի ունեցաւ Պոլսոյ մէջ: Նաեւ, 1923էն ի վեր, առաջին անգամ ըլլալով է, որ ՀՅԴի պաշտօնական պատուիրակութիւն մը Պոլիս կ՛այցելէ: Քրտամէտ կուսակցութեան պատ-ուիրակութիւնը կը գլխաւորէր կուսակցութեան Արտաքին յարաբերութեան յանձնախումբի ատենապետ ու Թուրքիոյ խորհրդարանի անդամ Նազմի Կիւրը, իսկ ՀԵԴի…

Հ.Յ.Դ. Իսթանպուլի մէջ կը մասնակցի Ընկերվար Միջազգայնականի նիստերուն

ԵՐԵՒԱՆ (12 Նոյեմբեր 2013).- Կիրակի, 10 Նոյեմբերին, Իսթանպուլի մէջ սկսան Ընկերվար Միջազգայնականի ժողովները։ Ժողովներուն մասնակցելու համար, Իսթանպուլ մեկնած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, բաղկացած Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիօ Նալպանտեանէ եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցեու գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանէ։ Կիրակի, 10 Նոյեմբերին, կէսօրէ ետք, գումարուեցաւ Ընկերվար Միջազգայնականի…

Սիմոն Զավարյանին նվիրված միջոցառում Ազգային արխիվում

Հոկտեմբերի 25-ին, Հայաստանի ազգային արխիվում, տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սիմոն Զավարյանի մահվան 100 ամյակին: Դաշնակցության հիմնադիր անդամներից եւ ազգային նշանավոր գործիչներից մեկին նվիրված հերթական միջոցառումը, արխիվային նյութերի ցուցադրությամբ, լուսաբանում էր Զավարյանի կենսագրությունը եւ ծավալած գործունեությունը: Այդ գործունեության առավել իմաստալից եւ ընդգրկուն պատկերն ուրվագծելու համար ներկայացված էին նաեւ առնչվող կուսակցական փաստաթղթեր, վկայություններ, լուսանկարներ եւ այլ նյութեր:…

Սիմոն Զավարյան – 100. Գիտական նստաշրջան գիտությունների ակադեմիայում

Այս նյութամոլ, այս կեղծավոր դարի մեջ, Արհամարհեց նա ամեն բարձ ու պատիվ, Միշտ վառ պահեց այն երկնային ջահն անշեջ, Եղավ բոլոր որբ սրտերի քաջ հովիվ: Ավ. Իսահակյան Հոկտեմբերի 23-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտական նստաշրջան նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիր անդամ Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին: Գիտաժողովին ներկա էին ակադեմիական, գիտակրթական-մտավորական, կուսակցական շրջանակների,…

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չի կարելի որեւէ բան ակնկալել մինչեւ 2015-ը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները զարմացած են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի անակնկալ որոշումից: Այս մասին այսօր, հոկտեմբերի 18-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը’ անդրադառնալով եվրոպահայերի երրորդ համագումարի ընթացքում բարձրացված հարցերին: Սակայն, նրա խոսքով, Եվրախորհրդի ներկայացուցիչների դիրքորոշումն էլ հիասթափեցրել է եվրոպահայերին, ովքեր իրենց հերթին դժգոհել…

ՀՅԴ ներկայացուցիչը Նիւ Եորքում մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստին

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. հոկտեմբերի 1) – Սեպտեմբերի 26-ին, ՄԱԿ-ի Նիւ Եորքի կենտրոնատեղիում, գումարուեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստը, որը վարում էր կազմակերպութեան նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուն։ Ներկայ էր նաեւ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։ Ժողովի գլխաւոր թեմաներն էին աշխարհում նոր ժողովրդա¬վարութիւնների համար պայքարներում զարգացումները (ինչպէս՝…

Մեր ճանապարհը դեպի Եվրոպա, չպետք է անցնի արեւելաեվրոպական մայրաքաղաքներով

Ակնհայտ էր, որ Մաքսային միությանը միանալու մասի ՀՀ նախագահի հայտարարությունը իրավիճակային լուծում էր. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ մինչ այդ երկար տարիներ եվրոպական ինտեգրացիայի պրոցեսը մեր հասարակության մեջ չի առաջացրել դժգոհություն, տարակուսանք, կամ ինչ-որ հակադրություն, որ հեռանկարային առումով եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը ճիշտ…