
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին և Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանին: Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներին: Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարար…













