Լուրեր

Վահան Հովհաննիսյանը` Եվրանեսթի փոխնախագահ

ԵՎՐԱՆԵՍԹ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:Ընտրությունը կայացել է երեկ մեկնարկած ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում, որն անցկացվել է Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

Սոցինտերնն ամփոփել է 2 հանդիպումների արդյունքները

Ամփոփելով անցյալ տարի Երեւանում եւ Բաքվում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները` Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանի հանձնախումբը հերթական հանդիպումն անցկացրել է այս տարվա մայիսի 2-3-ը Ալմաթիում (Ղազախստան): Հանդիպման հիմնական թեմաներն են` 1. ԱՊՀ երկրներում ժողովրդավարության զարգացումը եւ խոսքի ազատության ապահովումը: 2. Կենտրանական Ասիայում սոցիալ-դեմոկրատական զարգացման հիման վրա ապագայի ծրագրի մշակումը: 3. Խաղաղություն եւ անվտանգություն. փոխըմբռնման…

ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին

Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա: Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ…

Հաղորդագրութիւն. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողով Նիւ Ճըրզիի մէջ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Ամերիկաներէն եւ Աւստրալիայէն Կեդրոնական Կոմիտէներու եւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու ներկայացուցիչներ անցնող շաբաթավերջին հաւաքուած էին Նիւ Ճըրզիի մէջ, Հայ Դատը առաջ տանելու նպատակով խորհրդաժողով գումարելու։ Խորհրդաժողովը անդրադարձաւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման եւ ճիշտ ու արդար կարգաւորման, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան, Վրաստանի Ջաւախք շրջանի ինքնավարութեան եւ ընկերային-տնտեսական զարգացման եւ աւելի զօրաւոր…

Վահան Հովհաննիսյանը մասնակցեց Եվրոնեստի քննարկումներին

Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի վերաբերյալ քննարկումները Եվրոպառլամենտում տեղի ունեցան հունվարի 25-26-ին Ընդլայնված Բյուրոյի նիստերի ընթացքում: Եվրոնեստի ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այդ քննարկումներում առաջ քաշեց հետևյալ մոտեցումները` Արևելյան գործընկերության 6 երկրներն էլ իրենց արտաքին քաղաքականության հայեցակարգերում որպես նպատակ հատուկ նշել են Եվրոպական ինտեգրացիայի գաղափարը: Այս կապակցությամբ կա երկու հարց` մտադրությունների անկեղծության աստիճանն…

Հանդիպում Յունաստանի ՀՅԴ Կեդրոնական կոմիտեին հետ

ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տօ­նա­կան այ­ցե­լու­թեան ա­ռի­թով՝ ե­րէկ Չո­րեք­շաբ­թի 19 Յու­նուար 2011ի ա­ռա­ւօ­տեան ժա­մը 10-ին, ՀՅԴ Յու­նաս­տա­նի Կեդ­րո­նա­կան Կո­մի­տէն հան­դի­պում ու­նե­ցաւ ՀՀ նա­խա­գահ պր­ն.Սերժ Սարգ­սեա­նի հետ: Հան­դիպ­ման ներ­կայ էին նաեւ ՀՀ ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րար պր­ն.Է­դուարդ Նալ­բան­դեան ՀՀ սփիւռ­քի նա­խա­րար տի­կին Հրա­նուշ Յա­կո­բեան Յու­նաս­տա­նի մօտ ՀՀ դես­պան պր­ն. Գա­գիկ Ղա­լա­չեան եւ ՀՀ նա­խա­գա­հի գոր­ծա­կից­նե­րը՝ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար­ման տե­ղա­կալ…

Միրոնովը շնորհավորել ՀՅԴ-ին

ՀՅԴ 120-ամյակի առիթով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: «Մեր կուսակցության անունից շնորհավորում եմ անձամբ Ձեզ եւ Ձեր կուսակցության անդամներին` Դաշնակցության 120 ամյակի առիթով: Դաշնակցությունն իր գոյության առաջին օրվանից եղել է հակական պետականության եւ ժողովրդի պայքարի առաջին շարքերում: Արտերկրում ՀՅԴ-ն իրեն դրսեւորել է որպես հիմնական ազգային…

Հայաստանում Եվրաինտեգրացիոն գործընթացներ չկան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եվրոպական հեռանկարները արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ իր կարծիքով Հայաստանում Եվրաինտեգրացիոն գործընթացներ տեղի չեն ունենում կամ դրանք շատ մակերեսային են:«Այսինքն կոնֆերանսներ, պատվիրակություններ, դեկլարացիաների ընդունում, հայտարարություններ և այլն, այս ամենը եվրաինտեգրացիոն պրոցես չի, որովհետև իշխանություն եթե ուզում է եվրաինտեգրացիոն գործընթաց սկսի, պետք…

Թուրքիան եւ ԱՄՆ-ը պետք է ընդունեն Սեւրի Դաշնագիրը

«Մինչ օրս Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի»հետ կապված ոչ մի միջոցառում չի կազմակերպվել և երիտասադների այս քայլը գնահատելի է: Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների համատեքստում առավել ևս կարևոր է դառնում այս միջոցառումը, քանի որ հատկապես Թուրքիայի և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի սահմաների վերաբերյալ այլ մեկնաբանություն կա»,- այսօր Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի» 90-ամյակի առիթով կազմակերպած խորհրդաժողովին…

Բանաձեւ՝ Արցախյան հակամարտության մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 2010թ. նոյեմբերի 15-16-ին, Փարիզում, մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի (êáóÇÝï»ñÝ) Խորհուրդի ժողովին։ Ժողովի ավարտին, Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հետեւյալ բանաձեւը. Առաջնորդվելով այս տարվա ընթացքում Երեւանում եւ Բաքվում գումարված ժողովների արդյունքներով, որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ` անկախ իրենց տարակարծություններից եւ…