Քննարկում

Այս է ճշմարտությունը

Արթուր Մկրտչյանը հունվարի 8-ին դարձավ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահը Մեծ խանդավառությամբ Արցախի ժողովուրդը 1991 թ. հունվարի 28-ին մասնակցեց համապետական ընտրությանը` ակնկալելով կառուցել պետություն, որը պիտի գործեր հանուն Միացյալ Հայաստանի: Արցախի 81 ընտրատարածքներից ընտրվեց 51 պատգամավոր, որից 48-ը հունվարի 8-ին մասնակցեցին Գերագույն Խորհրդի անդրանիկ նիստին: Հիշում եմ, մի քանի օր շարունակ Արցախի ՀՅԴ կոմիտեությունում ընթանում էին…

«Ազդակ»ի Խմբագրական. Մոնթեվիտէօ-Ստեփանակերտ Եւ Հայ Ժողովուրդի Ինքնորոշման Իրաւունքը

Տարեսկիզբը հայութեան համար կը յատկանշուի քաղաքական բաւական ուշագրաւ եւ կարեւոր իրադարձութեամբ մը: Ձայնը կը հնչէ Հայոց ցեղասպանութիւնը ճանչցած առաջին պետութենէն: Պաշտօնական Մոնթեվիտէոն նման յայտարարութեամբ մը հանդէս կու գայ` հայութեան ամէնէն հրատապ խնդիրին շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով: 4 յունուար 2015 ստորագրութիւնը կրող Մոնթեվիտէոյի յայտարարութիւնը բառացիօրէն կ՛ըսէ. «Արտաքին գործոց նախարարը այսօր հանդիպում մը ունեցաւ Հայ դատի…

Վահան Հովհաննիսյանը ևս ամփոփվել է Պանթեոնում

ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանը վախճանվել է դեկտեմբերի 28-ին: Հովհաննիսյանը 58 տարեկան էր: Երկարատև ու դժվարին պայքար է մղել մի սարսափելի հիվանդության դեմ: Հովհաննիսյանը երկար ժամանակ պաշտոններ էր ունեցել ՀՅԴ գրասենյակում և Հայաստանի Ազգային ժողովում: Իսկ մահվանից ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Գերմանիայում նշանակվել էր արտակարգ և լիազոր դեսպան ու մինչև մահ…

Վահանը՝ Վահանի Վրայ

Շաբաթէն Կիրակի լուսցող գիշերուան ժամը 1ի մօտերը, ընկեր մը հեռաձայնիս վրայ արձանագրեց Վահան Յովհաննիսեանի մահուան բօթը: Շատերու ու իրեն պէս, ես ալ գիտէի, թէ իր կեանքին թելը մօտ է աւարտին: Կանխաւ «հաշտուած» էի, սակայն հիմա չեմ կրնար հաշտուիլ Վահան Յովհաննիսեանի մահուան հետ: Մէկը, մեր ժողովուրդի վերջին 25 տարիներու պատմութեան ամէնէն փայլուն դէմքերէն: Իսկ փայլուն դէմքերը…

Այլեւս առանց Վահանի

Այո, հեռացավ Վահան Հովհաննիսյանը: Թեեւ ժամանակը փոքր ինչ հաշտեցրած պետք է լիներ ճակատագրի կայացրած դաժան դատավճռի հետ, սակայն գույժն առնելուց հետո կարծես դատարկություն գոյացավ՝ մեր մեջ ու մեր շուջը: Դատարկություն գոյացավ, որովհետեւ նա առաջինը զինվորագրվածներից լինելով, հայրենիք վերադարձած Դաշնակցության կենսագրության գլխավոր հերոսներից մեկն էր: Որպես այդպիսին վճռական ձայնով ներկա էր նաեւ նորանկախ հայրենիքի պատմության ընթացքի…

Հայրենիքը ձեզ չի մոռանայ, ընկ. Վահան

Ամէն անգամ, որ խնդրանք մը , պատուէր մը կամ իրականանալի աշխատանք մը ունէր յանձնարարելիք ընկ. Վահանը , դիմելով տուեալ ընկերոջ, իրեն յատուկ հիւմուրով, պատուէրը անպայման կատարելու գրաւչութիւն պարուրելով կ՜ըսէր.Հայրենքը ձեզ չի մոռանայ։Առանց հրահանգչական ոճի, առանց բռնութեան, առանց համոզելու յատուկ ճիգի, խնդրանքը, պատուէրը կամ հրահանգը կատարուած էր. Եւ կատարուած էր սիրով, գոհ, գոհունակ, հանգիստ, ժպիտով։ Ժպիտով…

Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը

Ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում Վահան Հովհաննիսյանի հրապարակված «Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը» հոդվածը: Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ…

Սուրիաբնակ Հայութեան Դիմադրական Ոգիին Մասին

Աշխարհի կէսը պատերազմ յայտարարած է Սուրիոյ դէմ: Այս կէսին մէջն է նաեւ Թուրքիան՝ տեսանելի եւ անտեսանելի բոլոր միջոցները ի գործ դնելով, երբեմն երբեմն ալ՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով: Այս կացութեան մէջ, Սուրիան կը քանդուի, կը կողոպտուի: Միլիոնաւոր սուրիացիներ գաղթական դարձած են՝ կորսնցնելով տուն, տեղ, գործ կամ գործատեղի, գիւղ, արտ ու այգի: Ամերիկացի լրագրող Ֆրենքլին Լեմպ www.counterpunch.org…

Ակնարկ. Տատանումներ

Ակնկալելի էր, որ Արեւմուտքի կողմէ մեկուսացուող Ռուսիոյ դաշնութեան նախագահին մամլոյ ասուլիսը խլէր մեծագոյն լուսարձակները: Ռուսիոյ գերիշխանութեան պահպանման համար մղուող պայքարի սահմաններուն մէջ բացատրուած եղելոյթները մեկնաբանական եւ վերլուծման խոր քննարկման կը շարունակեն ենթարկուիլ: Ճիշդ է, որ այս գործընթացներուն հիմնական հանգոյցները Ուքրանիան ու Խրիմն են, այսուհանդերձ նախ փորձենք կեդրոնանալ հայկական հարցերուն հետ ուղղակի, աւելի ճիշդ անուղղակիօրէն կապուած…

Վարձքդ Կատա՛ր, Ընկեր Բենօ

Անկախութեան առաջին տարիներն էին… Բուռն, մոլեգին ժամանակաշրջան: Արցախեան ազատամարտ, անկախ Հայաստանի նոր իրականութիւն, պետականութեան կերտում, երիտասարդ, յեղափոխական, սակայն տակաւին պոլշեւիկեան մտածելակերպն ու գործելակերպը ամբողջովին չթօթափած քաղաքական գործիչներ, անկախութեան պայմաններուն մէջ իր դերն ու առաքելութիւնը ճշգրտելու մարտահրաւէրը դիմագրաւող, սփիւռքի մէջ գործելու պարտադրանքէն վերջապէս ազատագրուած եւ Հայաստան վերադարձած Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, որ նաեւ ղեկավար սերունդի նոր հերթափոխով…