Քննարկում

Հակադաշնակցական Հերթական Գրոհը

Տիեզերական անվիճելի ճշմարտութիւն է, որ աշխարհի մէջ ամէն ինչ կը փոխուի, կը բարեփոխուի եւ ընդհանրապէս կը զարգանայ: Տեւական փոփոխութեան մէջ է արդի աշխարհը, անտարակոյս: Այդ փոփոխութիւնները եւ յառաջդիմութիւնները սկզբունքով դրական եւ օգտաշատ են, եւ համայն մարդկութեան առաքելութիւնն է զանոնք ծառայեցնել բոլոր ժողովուրդներու բարօրութեան, արդարութեան, խաղաղութեան ու երջանկութեան: Սակայն, նաեւ կը պատահի, որ անկանխատեսելի աղիտալի դէպքեր…

Ակնարկ. Անգարայի Ինքնադասակարգումը Մոսկուայի Եւ Թեհրանի Կողքին

Ուաշինկթընի կողմէ երեք ուղղութեամբ միաժամանակեայ կը կիրարկուի տնտեսական պատժամիջոցներու քաղաքականութիւն: Եթէ Մոսկուայի եւ Թեհրանի նկատմամբ յայտարարուած պատժամիջոցները ունին հիմնականին մէջ տնտեսական բնոյթ, ապա Անգարայի դէմ ցարդ կիրարկուածը ամերիկացի քարոզիչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարներու ուղղութեամբ է: Բնոյթով` ոչ տնտեսական: Սակայն Ուաշինկթըն-Անգարա յարաբերութիւններու թէժացման առընթեր թրքական լիրայի կտրուկ արժեզրկումը մտածել կու տայ, որ…

Ո՞վ Է Դաշնակցականը. Դաշնակցականը Եւ Հայրենիքի Տարածքը

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Նախ, պատմական արագ ակնարկ մը։ Հ.Յ.Դաշնակցութեան ու հայ ժողովուրդի քաղաքական-ռազմագիտական միտքի հսկաներէն Ռուբէն Տէր Մինասեան տեղ մը կը հաստատէ. «Դաշնակցականին երբ Հայաստան ըսես, ան կը տկարանայ»։ Ապացոյցի պէտք չկայ հաստատելու համար, որ Հ.Յ.Դաշնակցութիւնը հիմնուեցաւ հայրենիքին, Հայաստանի համար։ Այդ օրերուն (1890), հայրենիք հասկացութիւնը պետական-քաղաքական սահմանում չունէր, այլ՝ զուտ աշխարհագրական-պատմական։ Դեռ աւելի՛ն, սկզբնական տարիներուն (մինչեւ…

Արժեքների պատերազմ

Հայաստանյան գործընթացները աչքի են ընկնում ոչ միայն աղմկահարույց բացահայտումներով, կալանավորումներով, դատավարություններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարության ակտիվացմամբ, հակակոռուպցիոն և մենաշնորհների դեմ պայքարով, նոր ընտրությունների սպասումներով և քաղաքական ուժերի վերադասավորումներով, այլև արժեքների բախմամբ: Ժողովրդական արդար ընդվզումը շարժել է նաև հայ հանրության արժեքային դաշտը, որի մի հատվածը սնվում է ոչ ազգային միջավայրից և ուղղված է սպասարկելու համաշխարհայնացման և…

Սոցցանցային ծանծաղամտությունը և հայ մամուլը

Դժվար է բառերով նկարագրել այն վայնասունը, որ բարձրացավ սոցիալական ցանցերում, ՀՅԴ ԳՄ հայտարարությունից հետո, կապված մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հետ: ՀՅԴ-ն նշել էր` տեղի ունեցածը մտահոգիչ է և քաղաքաքական հետապնդման տպավորություն է թողնում: Սա բավական էր, որ Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության ճակատագրով «մտահոգ» հորդաները միաբերան աղաղակեն, որ ՀՅԴ-ն, ներկայացված լինլով Նիկոլ Փաշինյանի կառավարության…

Հայաստան-Թուրքիա սահմանագծի անվաւերականութիւնը (Սեւրի Դաշնագրի Հեղինակութիւնը)

Սեդօ Պոյաճեան Սեւրի դաշնագիրը քաղաքական եւ դիւանագիտական ուրոյն հեղինակութիւն պարտադրող այն հիմնական միջազգային համաձայնագիրն է, որ հետեւողականօրէն կը հաստատէ ու կը վերահաստատէ Հայաստանի եւ Թուրքիոյ այժմու սահմանագծին անվաւեր հանգամանքը։ 98 տարիներ առաջ, 1920 Օգոստոս 10ին ստորագրուած այս դաշնագիրը միջազգային միակ պայմանագիրն է, որ կը բացորոշէ ցարդ չգործադրուած վաւերական սահմանագծումը երկու երկիրներու միջեւ։ Հակառակ այն իրողութեան,…

Խմբագրական. Իրաւապայմանագրային Բարձրակէտը Կեանքի Կոչելու Համար (Սեւրի Դաշնագիրին 98-ամեակին Առիթով)

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի նշումները առիթ էին եւ առիթ են վեր առնելու հանրապետութեան կարճատեւ ժամանակաշրջանին իրագործուած պատմաքաղաքական կարեւորագոյն իրադարձութիւնները եւ այժմէական կարգով զանոնք լուսարձակի տակ բերելու: Տարին դեռ յոբելենական է եւ կայ մօտեցում, որ ընթացիկ երկուքուկէս տարուան ընթացքին այս նշումները նոյն հայեցակարգային դիտանկիւնէն պիտի շարունակեն արծարծել ճակատագրորոշ խնդիրները: Այս շրջագիծին մէջ առաջին հորիզոնականին վրայ կը դիրքաւորուի…

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ. «Պէտք է հասկանանք, որ այսօրւայ մեր գերագոյն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգութեան ապահովումը»

Եռօրեայ այցի շրջանակներում «Ալիք» էր այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա հրաժարւեց ընդարձակ հարցազրոյցից, բայց այնուամենայնիւ համաձայնւեց պատասխանել օրաթերթիս հարցերից մէկին, որը այսօր խիստ հրատապ է բոլորիս համար: Դա Արցախի հիմնախնդիրն է իր բոլոր պատճառա-հետեւանքային ցուցիչներով: Արցախի հիմնահարցը եւ նրա հզօրացումը միշտ էլ եղել է Դաշնակցութեան առաջնային օրակարգում: Եւ իզուր չէ, որ իւրաքանչիւր դետալի…

Մենք կեդրոն չունինք, Դուք էք բուն ղեկավարը

ԽՈՀԵՐ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ …պարոն Աշուրը, անսահման գոհ ժպիտով, մրթմրթում էր․ «Քոքը աղէկ դրեր իմ, մաշալլա՜հ․․․»։ (Վահան Թոթովենց, «Կեանքը հին հռոմէական ճանապարհի վրայ») Ընկալեալ սովորութիւն է, որ ՀՅԴ Ընդհանուր ժողովներուն նախորդող տարին իւրատեսակ խանդավառութիւն առաջացնէ մեր շարքերուն, համակիրներուն եւ հակակիրներուն մօտ։ Պիտի ըսէի նաեւ անտարբերներուն մօտ, սակայն այդպիսի էակի չեմ հանդիպած…

Հեղափոխությունը պիտի լինի մեր մեջ

Մենք մեր իշխանություններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տեր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնե մեր հասարակություն մի մասը/ մեզ ընձեռված հնարավորությունների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինություն գործել, եթե վստահ ենք որ չենք պատժվի: Այսինքն մենք հաճախ չենք գործում զանցանքներ…