
Yerkir.am-ի հարցազրույցը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ -2013 թվականը ավարտվում է: Փորձենք ի մի բերել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կատարած աշխատանքները, նաեւ` սպասելիքները 2014-ին: Եթե գնահատեք 2013-ի աշխատանքը, ինչպե՞ս կգնահատեք: -Գնահատականներ չունեմ, կարող եմ ասել` թող ընթերցողները գնահատեն: Տարին լավ սկսվեց` հունվարի 9-ին պաշտոնապես Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ներկայացումն արեցինք: ԱԺ…















