
Անցեալ շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, պատմական եւ անկիւնադարձային մի դէպք տեղի ունեցաւ Թուրքիայում, որը հետեւանքներ է ունենալու տարածաշրջանում հարցերի ապագայ զարգացումների վրայ: Քուրդստանի Ինքնավար Մարզի (ՔԻՄ) նախագահ Մասուդ Բարզանին այցելեց Թուրքիա, հանդիպեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուի հետ: Բարզանիի ճամբորդութիւնը Թուրքիա եւ Դիարբեքր քաղաք իրականացւեց ցամաքով (շուրջ 500 կիլոմետր), հանդիպումը տեղի…















