Քննարկում

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է

«Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»: Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնեցման համար բանակցություններ սկսելու այս հայտարարությունը համահունչ էր…

«Հայրենիք»ի Խմբագրական. Ամօթի «ճանապարհային քարտէս»ը պատմութեան անցած է

Մարտ 1-ը հայոց արդի պատմութեան մէջ կը յիշուի ճիշդ 10 տարի առաջ տեղի ունեցած խռովութիւններով, որոնք կայծակնային ձեւով տարածուեցան Երեւանի մէջ, պատճառ դառնալով ցոյցի, կողոպուտի, եղբայրասպանութեան: Աշխարհը այս անիշխանական մթնոլորտին ականատես կ՚ըլլար: Ցայսօր կարելի չէ եղած հետապնդել եւ դատի կանչել այս դէպքերուն ետին կանգնող անձնաւորութիւններն ու յանցապարտները: «Մարտ մէկ»-եան այս տխրահռչակ օրերու տասնամեակին միացաւ այլ…

Անկարան եւ Բաքուն հետքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ

Բրյուսելում բաց եւ փակ դռների հետեւում քննարկումներ են ընթացել, որոնց ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին մարտի 2-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Բրյուսելում քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, որին մասնակցել են փորձագետներ, իրավապաշտպաններ,…

Արձանագրութիւններու չեղարկումը հետեւողական պայքարով

Սեդօ Պոյաճեան Քաղաքականութեան մէջ ժողովուրդին կամ երկրին ճակատագիրը յուզող որոշումները հեշտութեամբ չեն տրուիր, պատահականութեամբ չեն կատարուիր, կամայականութեան չեն ձգուիր։ Հայաստանի Հանրապետութեան կողմէ Հոկտեմբեր 10, 2009ին Ցիւրիխի մէջ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ ստորագրուած հայ-թրքական արձանագրութիւններու վերջնական չեղարկումը նման որոշում է։ Այս որոշումը հեշտութեան, պատահականութեան կամ կամայականութեան արդիւնք չէր։ Նոյնիսկ պէտք է ընդունիլ որ այս կրկնակ արձանագրութիւնները…

Սումգայիթյան ջարդեր, պատմական զուգահեռներ եւ դասեր

1988 թվականի փետրվարի 12-ից Արցախում սկիզբ առած համաժողովրդական խաղաղ ցույցերի եւ ինքնորոշման պահանջով Ղարաբաղի մարզային իշխանությունների իրավական քայլերի պատասխանը եղավ Սումգայիթ քաղաքում իրականացված հայության ջարդը: Երեք օր շարունակված նախճիրը վայրագությամբ չէր տարբերվում այն եղեռնագործություններից, որ դարասկզբին իրականացրել էին թուրքերը եւ նույն ազերիները: Խորհրդային շինծու ինտերնացիոնալիզմի տասնամյակներից հետո սերնդափոխությունն անգամ ազերիների գենետիկ հիշողության մեջ չէր մարել…

«Ազդակ»ի Խմբագրական. 4-րդ Նախագահի Ընտրութեան Սեմին. Համահայկական Կերպար Եւ Քաղաքական Ներկայ Պահու Ընտրանք

Հաշուըւած օրեր ետք, նորացուած Սահմանադրութեան հիման վրայ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը կ՛ընտրէ Հայաստանի Հանրապետութեան 4-րդ նախագահը: 4-րդ նախագահը պիտի չունենայ իր նախորդին` այժմու գործող նախագահին միեւնոյն լիազօրութիւնները: Ան, շարունակելով պահել երկրի ու պետութեան բարձրագոյն պաշտօնը, ըստ էութեան յանուն երկրին ու պետութեան պիտի մասնակցի ազգային, միջազգային արարողութիւններու, միջազգային բարձրագոյն ատեաններուն պիտի շարունակէ ներկայացնել պաշտօնական Երեւանը, պիտի…

Ակնարկ. Աշխարհաքաղաքական Օրակարգերու Բաղադրիչներ`Սարգսեան-Աուն Հանդիպման Առանցքին

Լիբանանի նախագահին Հայաստանի Հանրապետութիւն տուած այցելութեան եւ այդ առիթով միջնախագահական հանդիպումներէն բխած երկկողմանի յայտարարութիւններուն մէջ կան աշխարհաքաղաքական օրակարգի վերաբերող խնդիրներու մասին նշումներ, ակնարկներ եւ բնականաբար երկու պետութիւներու դիրքորոշումներ, որոնք ուղղակի թէ անուղղակի համատեղելի կէտեր կ՛ընդգծեն։ Բնականաբար նախ շատ օրինաչափ պիտի նկատուէր եւ այդպէս ալ ընկալուէր, որ երկու նախագահները խօսէին երկու ժողովուրդներու դարաւոր բարեկամութեան, միջպետական յարաբերութիւններու…

«Ազդակ»ի Խմբագրական. Սումկայիթէն Թալիշ` Պետական Ահաբեկչութեան Դրսեւորումները

Սումկայիթեան եղեռնագործութեան նշումի արձագանգումները հետզհետէ ներազգային հարթութենէն անցում կը կատարեն դէպի արտաքինը եւ կը ստանան միջազգային հնչեղութիւն: Հայկական կողմէն պաշտօնական տեսակէտներ կը հնչեն, որ Սումկայիթի ոճիրներուն պէտք է տրուի քաղաքական եւ իրաւական գնահատական: Այս շրջագիծին մէջ սումկայիթեան եղեռնագործական արարքները եզակի չեն. Պաքուի, Կիրովապատի, Մատաղիսի հայութեան դէմ իրականացած ջարդերու վարքագիծը Պաքուի պետական քաղաքականութեան ամէնէն կարեւոր բաղադրիչի…

«Հայրենիք»ի խմբագրական. Սումկայիթի եւ Խոճալուի նենգամտութեան հետքերով

Փետրուարի աւարտին, երկու այլ թուականներ աւելցած են այդ ամսուան արդէն իսկ դարուս հայոց պատմութեան անկիւնադարձային եւ յիշատակելի օրերուն վրայ: Երկու թուականներն ալ կ՚առնչուին Արցախի վերածննդեան պայքարի օրերուն: Թուական կարգով առաջինը Սումկայիթի ջարդն է, որ տեղի ունեցաւ Փետրուար 27, 1988-ին, իսկ երկրորդը՝ Խոճալուի ջարդը՝ Փետրուար 25-26, 1992-ին: Չորս տարի կը բաժնեն այս երկու դէպքերը, որոնք ամենայն…

Ֆէտայիներու վերջին սխրագործութիւնը

Կարօ Արմենեան Այսօր արդէն պատմութեան փաստերու քննութիւնը յստակօրէն կը բացայայտէ, որ1920 թուի Դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումով կեանքի կոչուած բոլշևիկեան Յեղկոմը կը գործէր ծրագրուած և հեռահաս ռազմավարութեամբ մը։ Զրկե՛լ երկիրը իր բոլոր ուժականութիւններէն և զայն դարձնել ըստ ամենայնի «կառավարելի»՝ իշխանութեա՛ն մը կողմէ, որ ոչինչ ունէր հարազատ մեր ինքնիշխան երկրի անցեալին, ներկային և ապագային հետ։ Խորհրդայնացման սկզբնական…