
Դեռեւս գոյութիւն ունեն հայ մարդիկ, ոչ միայն պարզ հայեր, այլեւ պետական այրեր, քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ, որոնք ծիծաղում են հայի պահանջատիրութեան վրայ։ Որպէս միամիտների ծաղրում բոլոր նրանց, ովքեր հաւատում եւ գործում են մեր բռնագրաւեալ հողերի ազատագրման համար։ Որակում են իբրեւ երազապաշտների բոլոր նրանց ովքեր ձգտում են Կարսի, Արտահանի, Մուշի, Սասունի եւ մեր հայրենական միւս բնակավայրերի…















