
Քարինտակ։ Անունն ինքնին խոսուն է։ Քարի տակ գտնվող այս բնակավայրը ազատամարտի ընթացքում դարձավ լեգենդ, խորհրդանիշ։ Գյուղ, որ մինչեւ Շուշիի ազատագրումը երկու տարուց ավել փոխել էր իր օրվա ընթացքը։ Գիշերը թշնամու գնդակի տակ աշխատում էր, հող էր մշակում, ցերեկները թաքնվում։ Միայն այդ գյուղի դիրքը տեսնելով կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում ինքնապաշտպանությունը։ Գյուղ, որի պաշտպանները…















