
1905 թվականի մայիսի 11-ին, 109 տարի առաջ, Անդրկովկասի նավթային մայրաքաղաք Բաքվի կենտրոնական հրապարակներից Պարապետի վրա, 21 ամյա մի հայ հեղափոխական ռումբի մի հարվածով ահաբեկեց նահանգապետ իշխան Նակաշիձեին։ Երիտասարդ այդ հեղափոխականը Դրաստամատ Կանայանն էր՝ անզուգական Դրոն, որ այդպես, օր-ցերեկով և բանուկ մի հրապարակի վրա, գործադրեց Բաքվի Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կենտրոնական Կոմիտեի տված մահապատժի որոշումը՝ հարյուրավոր անմեղ հայերի…















