Դէմքեր եւ իրադարձութիւններ

Պետականութեան կերտիչի եւ անձնուէր յեղափոխականի դաշնակցական միաձուլումը. Խաչատուր Կարճիկեան (1882-1918)

Նոյեմբերի այս օրերուն, 1918 թուականին, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանը ծանր ցնցումի եւ խոր սուգի մէջ էր։ Նոյեմբերի 14ին (Հ.Հ. նորայայտ տուեալներով՝ ամսու 11ին), եղբայրասպան փամփուշտի զոհ գնաց վարչապետ Ալ. Խատիսեանի կառավարութեան գլխաւոր դէմքերէն՝ Աշխատանքի եւ Հանրային Խնամատարութեան նախարար Խաչատուր Կարճիկեանը։ Նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան երկրորդ՝ Ալ. Խատիսեանի համախմբական (կոալիսիոն) կառավարութեան ժամանակ էր։ Խնամատարութեան նախարարի իր…

Վրիժառու բազուկը՝ Միսաք Թոռլաքյան

20-րդ դարի սկզբում Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի մյուս հայաշատ վայրերում հայ ազգաբնակչության նկատմամբ կիրառված ոճրագործությունը վարակիչ եղավ նաեւ Ադրբեջանի իրենց ցեղակիցների համար: Նրանք կազմակերպեցին Բաքվի, Շուշիի եւ այլ վայրերի հայ ազգաբնակչության կոտորածներ: «Մուսավաթ» կուսակցության պարագլուխները չէին էլ թաքցնում իրենց հրեշավոր նպատակները, ինչպես արել էին իթթիհատականները` կազմակերպելով հայերի ցեղասպանություն: Եվ ահա, հայկական ցեղասպանությունները կազմակերպող եւ…

Մարտիրոս (Բաշգյառնեցի) Աբրահամյան (1886-1957) – ազգային-ազատագրական շարժման գործիչ

Մարտիրոս (Բաշգյառնեցի)Աբրահամյան. Ծնվել է 1886թ., գ. Բաշգյառնի (այժմ` Գառնի` ՀՀ Կոտայքի մարզում): ՀՅԴ կուսակցության անդամ: Կրթությունը ստացել է ծննդավայրում: 1904-ին մտել է Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) «Մասիս» ֆիդայական խմբի մեջ: 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գործել Կոտայքում, ապա Դրոյի հրամանատարությամբ մասնակցել Սիսիանի և Գողթենի պաշտպանությանը: 1908-ին անցել է Պարսկաստան, մասնակցել Իրանի հեղափոխությանը:…

Սիմոն Զաւարեան (1866-1913). Հայ յեղափոխական շարժման «Աշխարհիկ Սուրբ»ը

Հոկտեմբեր 27ի օրը, 100 տարի առաջ, Պոլսոյ մէջ, դէպի Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Ազատամարտ»ի խմբագրատուն ամէնօրեայ իր քալելու ընթացքին, 47 տարեկանին սրտէն կաթուածահար ինկաւ Սիմոն Զաւարեան։ Այդպէս յանկարծամահ՝ հայոց աշխարհէն մարմնապէս հեռացաւ հայ ժողովուրդի եզակի դէմքերէն մէկը, որ իր կեանքով ու գործով, անհատականութեամբ ու գաղափարական աշխարհով՝ նուաճեց հայոց գալիք սերունդներուն ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ներշնչման աղբիւր մնալու եւ առաջնորդող օրինակ…

Քրիստափոր Միքայէլեան (1859 -1905). Հայու յեղափոխական ԿԱՄՔի անսպառ ներուժին ոգեշնչող աղբիւրը

154 տարի առաջ, Հոկտեմբեր 18ի լուսաւոր օր մը, Հայաստան Աշխարհը ծնունդ տուաւ Քրիստափոր Միքայէլեան անուն արու զաւակի մը, որ կոչուած էր մարմնաւորելու բազմաչարչար ու ստոյգ մահուան անդունդը գլորող մեր ժողովուրդին վերածնելու եւ, բաց ու խրոխտ ճակատով, ազգերու մեծ ընտանիքին մէջ իր արժանի տեղը վերահաստատելու յեղափոխական կամքը։ ՔՐԻՍՏԱՓՈՐ հանդիսացաւ 19րդ դարավերջի Հայ Յեղափոխութեան Շարժումը միաւորող մարտունակ…

Յովսէփ Արղութեան (Իշխան, 1863-1925). Հայ յեղափոխական շարժման ասպետական շունչն ու կամքը մարմնաւորած Խանասորի Իշխանին ծննդեան 150ամեակին առիթով

Հոկտեմբեր 15ի այս օրը կը լրանայ մահուան 88րդ տարելիցը Հայկական Յեղափոխութեան անմոռանալի դէմքերէն Իշխան Յովսէփ Արղութեանի, որուն ծննդեան 150ամեակն է այս տարի։ Խանասորի Արշաւանքին փոխ-հրամանատար Իշխանն էր ան, որուն արութեան գործը հայ աշուղները անմահացուցին «Աջից՝ Վարդանը, ձախից՝ Իշխանը» երգելով։ Աւետիս Ահարոնեանի վկայութեամբ՝ «հայկական ազատագրական պայքարին անձնուէր ու փառապանծ վեթերան»ն էր ան, որուն կեանքը «այնքան հարուստ…

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր–Յովհաննիսեան, 1867–1914). Հայկական Յեղափոխութեան ԲԱՐՈՅԱԿԱՆ Հսկան

Սեպտեմբերի 23ը տարելիցն է անկրկնելի Նիկոլ Դումանի ողբերգական վախճանին։ 23 Սեպտեմբեր 1914ին, մեր աշխարհէն առյաւէտ հեռացաւ հայ յեղափոխական շարժման ԲԱՐՈՅԱԿԱՆ հսկան, որուն թշնամի փամփուշտը երբեք չկրցաւ խոցել, բայց առողջական վիճակին քայքայումը անբուժելիօրէն հիւծեց եւ Պաքուի մերձակայքը գտնուող առողջարանի մը կազդուրման սնարին գամեց զինք՝ այնպիսի ժամանակ մը, երբ Առաջին Աշխարհամարտի բռնկումին հետ թաւալգլոր անդունդ ինկող ողջ…

14 Սեպտեմբեր 1915. Մուսա Լերան Հերոսամարտին ոգեպնդող աւանդը

12-14 Սեպտեմբեր 1915ին, աւելի քան 4 հազար հայ մարդիկ՝ մանուկ եւ ալեհեր, կին թէ տղամարդ, իրենց զէնքերով եւ փոխադրելի ինչքերով, ապաստան գտան ֆրանսական 5 մարտանաւերու վրայ եւ հեռացան իրենց հայրենի դարաւոր ոստանէն՝ Մուսա լերան գիւղերէն։ Անոնք հայրենիքը կամովին լքողներ չէին։ Ընդհակառա՛կը. պապենական հողին կառչած հայեր էին, որոնք ամբողջ 40 օր անհաւասար կռիւ մղեցին օսմանեան զօրքին…

Ուրֆայի հերոսամարտը. Սեպտեմբեր-Հոկտեմբեր 1915

Ուր­ֆա­յի հե­րո­սա­մար­տը, Վա­նի, Մու­սա Լե­րան, Տա­րօ­նի եւ Շա­պին Գա­րա­հի­սա­րի սքան­չե­լի խո­յանք­նե­րու շար­քին` կը հան­դի­սա­նայ պան­ծա­լի դէպք մը արիւ­նով եւ սե­ւով գրուած 1915ի Մեծ Եղեռ­նի պատ­մու­թեան մատ­եա­նին: Հայ­կա­կան մի­ջա­գետ­քի այս պատ­մա­կան եւ հա­յա­շատ քա­ղա­քը, որ հի­նէն ի վեր եղած է կրօ­նա­կան եւ ու­սում­նա­կան մեծ կեդ­րոն մը, մէջ հաշ­ուած է մօտ 30.000 հա­յու­թիւն: Հա­յեր դա­րեր շա­րու­նակ այս­տեղ…

10 Սեպտեմբեր 1920. Փեթարայ Մանուկի նահատակութիւնը՝ հայեւթուրք պատերազմի Կողբի բախտորոշ կռուին

Սեպտեմբեր 10ի այս օրը կþոգեկոչենք 93րդ տարելիցը հայ ազատագրական շարժման անմոռանալի դէմքերէն Փեթարայ կամ սասունցի Մանուկի նահատակութեան։ 1920 թուականի Սեպտեմբերը ծանր ու դաժան ամիս մը եղաւ հայ ժողովուրդին եւ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան համար։ Հայաստանի անկախութիւնը եւ ընդլայնուած տարածքը միջազգային ճանաչումով ու իրաւականօրէն ամրագրող Սեւրի Դաշնագրին ստորագրութենէն քանի մը շաբաթ ետք, Լենին¬Քեմալ գաղտնի, այլեւ սադայէլական զինակցութիւնը…