Հ.Յ.Դ. Հայաստան

Դավիթ Լոքյանն այցելել է Ծովագյուղ և Լճաշեն համայնքներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ այցելել է Ծովագյուղ և Լճաշեն համայնքներ: Այցի նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի հնդկաձավար արտադրող խմբին, ինչպես նաև քննարկել Լճաշեն համայնքում կաթնամթերթի արտադրության ընդլայնման կիրառական ծրագիրը: Նախարար Լոքյանը տեղում ծանոթացել է Ծովագյուղ համայնքում հնդկաձավարի արտադրության պայմաններին, լսել…

Էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցել են հանրակրթության ոլորտը համակարգող…

Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև ստորագրվել է 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթուղթ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև 2009 թ-ին կնքված Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի ստորագրման արարողություն: Փաստաթուղթը ստորագրել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի…

Անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր ականավոր գիտնականների մեծարմանը նվիրված գիտաժողովներն առանձնակի կարևորություն ունեն՝ գիտության նկատմամբ հասարակական և պետական վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից. «Հասարակությունները զարգանում են, պետությունները գոյատևում և իրենց շարունակականությունը…

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կովկասի բնության հիմնադրամ /CNF/ գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի հետ աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Աշխատանքային խմբում են եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանը: CNF գերմանական կազմակերպությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին…

Արծվիկ Մինասյանը խոսել է Սևանա լճի հիմնախնդիրների մասին

Ձկնորսության ու խեցգետնորսության արգելքի իրականացման համար հարկավոր են կամք և համախմբվածություն. լրագրողների հետ զրույցում ասաց բնապհապանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա հույս հայտնեց, որ թե’ համայնքի ղեկավարների, թե’ երեք պետական մարմինների (բնապահպանության նախարարություն, ոստիկանություն, Գեղարքունիքի մարզպետարան) ակտիվ մասնակցությամբ հնարավոր կլինի եթե ոչ ամբողջությամբ վերացնել թերությունները, ապա շեշտակի փոփոխություն արձանագրել այդ ընթացքի մեջ, որը հնարավորություն կտա հետագա…

Սևանա լճում արգելվել է ձկան և խեցգետնի որսը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հրամանում մասնավորապես ասվում է. «Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ը ժամանակավորապես…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն նոյեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն` ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների…

Երեւանում կայացավ Դաշնակցության՝ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը

Այսօր ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ Դաշնակցության` ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանին և Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ: Հանդիպումից հետո Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նշեց, որ իրենց խորհրդարանական խմբակցության տարեկան ծրագրով նախատեսված է տարեկան երկու հանդիպում: «Արցախի ԱԺ Դաշնակցության խմբակցության նախաձեռնությամբ՝ առաջին հանդիպումը որոշեցինք կայացնել…

Կոնդի բնակիչները հրաժարվում են գումարները ստանալ և այլ տեղերում բնակարան գնել

Կոնդ թաղամասում շենքերից մեկը դեռ չի կառուցվում, քանի որ բնակիչները հրաժարվում են գումարները ստանալ և այլ տեղերում բնակարան գնել: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ տեղեկացնելով, որ երկրորդ շենքը կառուցվում է և շահագործման կհանձնվի արդեն հաջորդ տարի: «310 մլն դրամ փոխհատուցում արդեն տրվել է, այս ամիս 200 հազար…