Հ.Յ.Դ. Հայաստան

Դեռ չի չորցել արմատը մեր ծառի

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2016 թ. հոկտեմբերի 21-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան, հարգել’ի կառավարություն «Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք»,- երեկ հարցերից մեկին հարցով պատասխանեց վարչապետը: Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն…

Մասնակցել է նստաշրջանին

Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 19-21-ը մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ «Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը ՀՀ իշխանությունների հետ» թեմայով, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին։ Դավիթ Լոքյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում տեղական ժողովրդավարության…

ՀՅԴ-ն ամփոփեց կառավարության ծրագիրը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում, մինչ կառավարության ծրագրի քննարկումը, ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ խմբակցության տեսակետը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում չէ, որ ծանոթանալու են կառավարության ծրագրին. մոտ տասն օրն է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են եղել,…

Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը

Եվրոպայի Խորհրդի նախագահող Սլովակիայի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով նախարար Լազլո Սոլումոսի հրավերով` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2016թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Լյուքսեմբուրգում մասնակցել է Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների առաջին հանդիպմանը: Հանդիպմանը հրավիրված Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդավիայի և Ադրբեջանի նախարարներից բացի մասնակցել են նաև ԵՄ շրջակա միջավայրի…

Առաջարկում ենք ձևավորել էկոպիտակավորման համակարգ

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հարցին, թե ի՞նչ առաջնահերթություններ կան բնապահպանության ոլորտում, որոնք տեղ են գտել կառավարության ծրագրում, նախարարը պատասխանեց` շրջակա միջավայրը` որպես կապիտալի ընկալման միջոց: «Մինչ այժմ միջազգային մակարդակում շրջակա միջավայրը դիտարկվել է որպես ռեսուրս, որը պետք է վերափոխվի, որպեսզի ստեղծվի նոր արժեք»,- ասաց նա` հավելելով, որ պետք…

Եզդի համայնքի կրթական բոլոր հարցերն անպայման լուծումներ են ստանալու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Նախարարը նշել է, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները: «Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն…

Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն` մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին: Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով: Նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության…

Դավիթ Լոքյանը Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, մարզի մի շարք համայնքների…

Կայացել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի պաշտոնական բացմանը: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից: 2011թ-ից պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները նպաստում են Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացմանը և խնդիր ունեն նպաստել երկու…

Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր: «Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի պարտավորություն ունենք ֆրանկոֆոն մշակույթի և…