Հ.Յ.Դ. Հայաստան

Դավիթ Լոքյանն ընդունել է Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն օգոստոսի 8-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը: Նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է տիկին Գրիսերին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում պաշտոնավարման…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը հուլիսի 29֊ի դեպքերի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը: Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության փխրուն գործընթացը…

Կառավարությունը արտոնություն տրամադրեց «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Արմենալ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերության նպատակն է արտադրական հզորությունների աստիճանական ավելացումը և ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.4 մլրդ դրամի…

Հաստատվեց 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը

Այսօր կառավարության կողմից հաստատվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի կողմից ներկայացրած` 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Դավիթ Լոքյանը նշեց, որ ռազմավարության փաստաթուղթը մինչև կառավարությանը ներկայացնելը մի քանի փուլերով քննարկման է անցել նախարարության հասարակական խորհրդում, այնուհետ Հանրային խորհրդում, քննարկմանը մասնակցել են ԵՄ դեսպանները և համապատասխան ոլորտի մասնագետները: 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը ներառում…

Արծվիկ Մինասյանը Մարալիկում եւ Գյումրիում էր

Աշխատանքային այցով Շիրակի մարզ էր մեկնել էկոնոմիկայի նախարարը: Արծվիկ Մինասյանն այցելել է Մարալիկի եւ Գյումրու մի քանի գործարաններ, եղել Ստանդարտների եւ չափագիտության ազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, նաեւ հանդիպել շիրակցի գործարարներին: Աշխատանքային այցի նպատակը՝ մարզի արդյունաբերական ներուժի գնահատումն ու առկա խնդիրներին լուծում գտնելն էր:

Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հուլիսի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի գործունեությունը և ընդգծել, որ արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքեր փրկելուն, երկարատև…

Նախադեպը կարող է քայքայել պետությունները

Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու նախադրյալներ է տեսնում: Պատանդների ազատ արձակումը և շարունակվող բանակցությունները Լևոն Մկրտչյանին հույս են ներշնչել, որ Հայաստանում արդեն իններորդ օրը շարունակվող ճգնաժամը կկարգավորվի: «Պատասխանատվություն կա մեր ժողովրդի բոլոր շերտերի մեջ, նույնիսկ այն շերտերը, որոնք, ասենք, շատ քաղաքական…

Ծրագրի դրական փորձը ներդրվում է ավագ դպրոցներում

Հայաստանի ևս 5 ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է: Այս նպատակով այսօր Գյումրիում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտրյանի, ՏՀՏ գործատուների միությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանի, ՎիվաՍել-ՄՏՍ…

Ապատեղեկատվություն է

ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ չի հրավիրել Քիչ առաջ araratnews.am կայքը տեղեկություն է հրապարակել, թե իբր տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, որը պայմանավորված է Սասնա ծռերի հետ ընթացող բանակցություններով: Կայքը նաեւ գրել է, թե իբր այս ամենով պայմանավորված էլ այս պահին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է արտահերթ նիստ: Թե որն է նման ապատեղեկատվության…

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Ելք կա Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախված երկրի հետագա ընթացքը: Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը`…