Հ.Յ.Դ. Հայաստան

Գազի սակագնի իջեցումը բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, և ապրանքների մրցունակության բարձրացման

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի գնի իջեցմանը, նշեց, որ ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա, իսկ ազդեցության ծավալը կամ մակարդակը կախված է իջեցման չափից: «Գազի սակագնի իջեցումը նաև բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը և մեր ապրանքների մրցունակության…

Հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ ՀՅԴ ներկայացուցիչները

Այսօր ՀՅԴ ԳՄ-ում հյուրընկալվել էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը: Նրանք հանդիպեցին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ: Հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը տեղեկացվեց ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովի գումարման և…

Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ համագործակցության շրջանակն ընդգրկում է նաև կրթության ոլորտը: Նախարար Մկրտչյանը նշել է, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթացներ է ընթանում բուհական համակարգի…

ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է ՀՅԴ դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման վերաբերյալ

Օրերս տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովը, որտեղ Աղվան Վարդանյանը նշանակվեց ԳՄ ներկայացուցիչ: ՀՅԴ-ն ժողովից հետո հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց առաջնահերթությունները: «Գերագույն ժողովում հատուկ ուշադրությամբ և առանձին օրակարգով քննարկվեց ԼՂ հիմնախնդիրը, քառօրյա պատերազմը և շարունակվող վիճակը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով,…

Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Իրանի Հանրապետությունում նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչի դերը` որպես կրթության նվիրյալների, որոնց առաքելությունն է` անցյալը կապել ապագայի…

ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը

Ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աղվերանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 20-րդ Գերագույն ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, անդրադառնալով անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարելով իրավիճակի համակողմանի վերլուծություն և արժևորում` Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռման մթնոլորտում հաստատեց կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը: Ժողովն արձանագրեց կուսակցության վճռականությունը`…

Արծվիկ Մինասյանն այցելել է Առևտրաարդյունաբերական պալատ

Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացել է հանդիպում արդյունաբերողների հետ: Ներկայացնելով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի իրականացրած աշխատանքն ու գործառույթները` պալատի նախագահ Մարտին Սարգսյանը անդրադարձել է արդյունաբերողների առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման առաջնահերթություններին: Քննարկվել են արտահանման, ներդրումներին, մաքսային, հարկային, ոլորտային անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցեր: ՀՀ…

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ԵՏՄ-ում ընդհանուր արժույթ չի գործի

Եվրասիական տնտեսական համաժողովի Կոլեգիայի նախկին անդամ (նախարար), այժմ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը ոչ այնքան ռեալ է գնահատում Եվրասիական ինտեգրացիայի տարածքում միասնական արժույթին անցում կատարելու հեռանկարը: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման մասին, Արա Նռանյանն ասաց, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ընդհանուր արտարժույթ չի գործի: Իսկ ցանկությունները, թե այդպիսի արժույթ պետք…

Առաքելությունը` կամավորականության և հանդուրժողականության մշակույթի տարածում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` ղեկավար Չարլզ Էնսիսոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերեն լեզվի ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: «Կոնկրետ կրթական, երիտասարդական ծրագրերին աջակցելուց…

ԱԺ ՀՅԴ խմբակցության հանդիպումները՝ Վրաստանում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Հայաստանի ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը ապրիլի 25-ին և 26-ին Վրաստանում էր` նախապես պայմանավորված ծրագրով, որի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ: Ըստ պատգամավորի` այցի նպատակն էր ծանոթանալ Վրաստանի քաղաքական ուժերի հետ, նրանց ծանոթացնել Դաշնակցության մոտեցումներին, ծրագրերին: «Հոկտեմբերին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և անհրաժեշտ…