Հ.Յ.Դ. Հայաստան

Հերթական խորհրդակցությունը՝ ՀՅԴ-ում

Այսօր՝ փետրվարի 3-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող ներկազմակերպական հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, Գերագույն մարմնի անդամներ և կուսակցական ակտիվի ու մտավորական շրջանակի շուրջ 70 ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սահմանադրական բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ՀՅԴ դերակատարությանն ու անելիքներին, իշխանության հետ հնարա վոր համագործակցության…

Մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից ու աշխատանքից

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի – Պարո’ն Վարդանյան, կիսո՞ւմ եք Արմեն Ռուստամյանի այն կարծիքը, որ իշխանությունները հեղինակազրկված են: -Ես կարծում եմ, որ այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվել է հիմնականում լրագրողական համայնքի շնորհիվ, և կարծես երեկ ամեն ինչ իր հունի մեջ ընկավ: Եթե երեկ…

ՀՅԴ-ն պետական ձախողումների պատասխանատու ՀՀԿ-ի հետ գործակցության շուրջ «բովանդակային քննարկումների մեջ է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը –Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն որոշեց հեղինակազրկված Հանրապետական կուսակցության «ձեռքը խնդրել»: -Լրահոսում հանդիպել եմ Արմեն Ռուստամյանի արտահայտությանը, հետո փորձեցի ողջ խոսքը լսել. տպավորություն ունեմ, որ համատեքստից դուրս բերած արտահայտություն է: Իսկ գործակցությանը թելադրված է այս իրականությունը, երկրի ընթացքը փոխելու պատասխանատվությամբ։ -Իսկ Դուք կարծում եք, որ ՀՀԿ-ն հեղինակություն…

Խորհրդակցություն` ՀՅԴ-ում

Այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ…

Ի վերջո մարդիկ պետք է բարոյականություն էլ ունենան. մինչեւ քննադատելդ, հարվածելդ՝ մի հատ հասկացիր

Արծվիկ Մինասյանն արձագանքում է ՀՅԴ-ին քննադատող «թիթեռի կյանք ունեցող» քաղաքական գործիչներին Ձեզ այս օրերին շատ են քննադատում, որ սկզբունքներին դավաճանել եք, որ 7 կետեր էիք առաջ քաշում, դրանց կարեւոր կետերը չեն կատարվել, բայց այս իշխանության հետ նորից ոտք եք մեկնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ամենը: «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց.…

Կարեւորը Սահմանադրությունից բխող նոր իրավիճակում ՀՅԴ-ի մասնակցության ամրագրումն է

ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարել է իշխանական կուսակցության հետ սկսված բանակցային գործընթացի, քննարկումների մասին, սակայն դեռ որևէ հստակություն չկա. այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հնարավոր կոալիցիայի վերաբերյալ հարցին: «Ես ենթադրում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կշարունակվեն քննարկումները Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ, և այդ ժամանակ ավելի հստակ ասելիք կլինի: Ամենակարևորը`…

ՀՅԴ-ի 7 կետերը Սերժ Սարգսյանին ուղղված վերջնագիր ու նախապայման չի եղել

ՀՅԴ-ն համարում է, որ իշխանությունները հիմնականում կատարել են իրենց առաջարկած 7 կետերը: Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՅԴ-ականները տվել են իրենց բացատրությունն առ այն, որ այդ հարցն ԱԺ օրակարգից հանված է, իսկ փաստաթուղթը վավերացված չէ, հետեւաբար այդ արձանագրությունները կարելի է մեռած համարել: Բայց բացի Սահմանադրական փոփոխություններից, 100 տոկոս համամասնական ընտրակարգից, հայ-թուրքական արձանագրություններից, 7 կետերից մեկն այն…

Կառավարությունը չպետք է արտահանման խթանման անվան տակ խրախուսի մենաշնորհները

Ցանկացած նախաձեռնություն, որը միտված է արտահանման խթանմանը, օգտակար է, այլ բան, որ պետք է նաեւ գործիքակազմը ճիշտ ընտրվի, որպեսզի կառավարությունը թաքնված կամ բացահայտ չխրախուսի երկրի ներսում առկա մենաշնորհները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը`անդրադառնալով կառավարության` արտահանման խթանմանն ուղղված ծրագրին: Ըստ Արծվիկ Մինասյանի`պետք է կառավարությունը խթանի, որպեսզի Հայաստանում լինեն ավելի…

Հայաստանի նոր Սահմանադրությունն այլևս իրողություն է

Աղվան Վարդանյանի ելույթը՝ Ստրասբուրգում 20-21 հունվար 2015, Ստրասբուրգ Մեկուկես ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգի: Ասեմ, որ իմ ներկայացրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դեռևս 90-ականների սկզբից հետևողականորեն պաշտպանել է կառավարման խորհրդարանական մոդելը: Սահմանադրության հանրաքվեին նախորդեց նախագահի հրամանագրով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի` երկու տարիների նախապատրաստական աշխատանքը: Նախ մշակվեց…

Աշխարհում այսօր ներդրման ոլորտների փնտրտուք է

«Ակնհայտ է, որ մի կողմից ռուսական տնտեսության հումքային բազա հանդիսացող նավթի գների անկումը, մյուս կողմից նաև միջազգային պատժամիջոցները ռուսական տնտեսությանը դրել են ծանր վիճակի մեջ: Պատահական չէ, որ ռուսական հզոր համակարգով տնտեսությունը ուղղակիորեն և անուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրների վրա,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ԱԺ…