Հ.Յ.Դ. Հայաստան

Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը

ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն կմիանա՞ այդ ստորագրահավաքին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենց որևէ մեկը տեքստ չի ուղարկել, երբ տեքստը կտեսնեն, կքննարկեն: «Անձամբ իմ կարծիքն ասեմ` ես շատ տրամադիր չեմ շարունակելու` այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը»,-…

ԱԺ դահլիճում, կառավարությունում, նախարարություններում պետք է տեղական արտադրության համակարգիչներ տեղադրված լինեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում ելույթի ժամին նշեց, որ «Ավելացված արժեքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակը, հավասար իրավական վիճակի ստեղծումն է, ինչը, բնականաբար, դրական է, սակայն, հարցադրումների ժամանակ իր կողմից հնչեցված հիմնավորումները հիմնականում նպատակ են հետապնդում առևտրի կառավարման ոլորտում կառավարության գործողությունների մասին լիարժեք պատկերացում ստեղծել: «Այս նախագծի հիմնավորման մեջ առնվազն…

Եթե դատարանն ասի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք

Հանրաքվեից հետո ավելի սրվել են մեղադրանքները Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) հասցեին հատկապես այն պատճառով, որ կուսակցությունը վարում է իշխանահաճո քաղաքականություն: Հաճախ են ընդդիմադիր ճակատից, մասնավորապես՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից նման մեղադրանքներ հնչում: «Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է Դաշնակցության լռության պատճառը, և արդյոք առո՞ղջ է իրենց ընդդիմախոսների կողմից կուսակցության հասցեին հնչող…

Հավատալ և գործել

Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը ՀՅ Դաշնակցության 125 ամյակի տոնակատարությանը Սիրելի’ բարեկամներ, ընկերներ, Դաշնակցության՝ երեք դարերի վրա երկարող էպիկական ներկայությունը մեկ բացատրություն ունի: Այն մեր ինքնության, մեր տեսակի, մեր հայկականության հարազատ արտացոլումն է: Իբրև գաղափար և իբրև կառույց: Այլ գաղտնիք գոյություն չունի: Մեր մշակույթի, մեր հոգևոր կյանքի, մեր ռազմիկի ու գյուղացու ազնվականության արդյունք…

Մեկնարկեց ՀՅԴ 125-ամյակին նվիրված քայլերթը

Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 125 ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները շարժվեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ տեղի է ունենալու կուսակցության 125 ամյակին նվիրված հանդիսություն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ առիթ է հասարակությանն իրենց շուրջ համախմբելու, ցույց տալու, որ Դաշնակցությունը կազմավորման…

Աշխատանքն է, որ արդյունք է տալու

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ հայտնեց, որ այսօր նշելու են Դաշնակցության 125-ամյակը. պետք է գնահատվի արվածն ու չարվածը, պետք է ամփոփվի վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական կյանքում կուսակցության գործունեությունը: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին` Վարդանյանն ընդգծեց, որ նախնական տեսակետներ իրենք արդեն հնչեցրել են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հասցեին…

Մեզ դժվար ու ծանր աշխատանք է սպասվում

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ-ի շտաբի պետ Աղվան Վարդանյանը: -Պարո’ն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: -Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ հանրաքվեն կայացած է, որովհետեւ հանրաքվեի կայացվածության երկու ցուցիչ կա: Առաջին` ընտրությունների մասնակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել, եւ երկրորդ` կողմ քվեարկողների թիվն առնվազն պետք է ավելի լինի ընտրություններին…

Կառավարման արդյունավետությունը մեր երկրում բավականին փոքր է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, եթե դուք չէիք կարող կողմ քվեարկել 2016թ. բյուջեի նախագծին, ինչո՞ւ դեմ չքվեարկեցիք, որ ընտրեցիք քվեարկությանը չմասնակցելու տարբերակը: – Չքվեարկելը շատ կոնկրետ դիրքորոշում է: – Ձեր կարծիքով՝ 2016թ. բյուջեն ինչպիսի՞ կյանք է խոստանում Հայաստանին: – Բյուջեն չափից ավելի պահպանողական է, բյուջեի ծախսերի 90…

ՀՅԴ-ն չքվեարկեց բյուջեի նախագծին

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քվեարկության դրվեց 2016թ բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը: Վարման կարգի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան վարդանյանը նշեց, որ ՀՅԴ գնահատականը բյուջեին հայտնի է: «Աննախադեպ համեստ ցուցանիշներ են, և այս դեպքում, կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնել: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր…

Դաշնակցությունը ձևավորվեց այն պահին, երբ հրապարակված էր հայ ժողովրդի մահապատիժը

ՀՅԴ 125-ամյակին նվիրված` «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովի մասնակից ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց կուսակցության գործունեությանը: «Դաշնակցության 125-ամյա պատմությունը մեր ժողովրդի պատմության անքակտելի մասն է: Իբրև պատասխանատու կուսակցություն` մեր ժողովրդի վերջին` 100-150 տարվա պատմության բոլոր դրվագներում Դաշնակցության դերն ու ձեռագիրը կա»,- ասաց Մկրտչյանը` հավելելով. «Դեռևս 18-20 թվերին էր, որ…