Հ.Յ.Դ. Հայաստան

Հոսանքի անգամ մեկ դրամի թանկացումն արդարացված չէ

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ: Անդրադառնալով թեմային՝ Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդեց, որ մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների մասով քաղաքականությունը պետք է փոփոխվի՝ ընդգծելով, որ «այդպես հնարավոր չէ շարժվել առաջ»: Խոսելով իրենց ակնկալիքների մասին՝ Մինասյանն ասաց, որ ցանկանում են ստանալ մի քանի հարցերի պատասխաններ:…

ՀՅԴ-ն դժգոհ է

դեմ են քվեարկելու բյուջեի կատարողականին 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ-ի դիրքորոշումը: «Ցավով պետք է նշեմ, որ ընդդիմության վատատեսական կանխատեսումներն իրականության դարձան: Պարոն փոխվարչապետն ասում է` մեր փորձը համադրենք այլ երկրների հետ: Մինչև համադրելը` փորձենք տեսնել այն նպատակները, որոնք մեր առջև դրել էինք. կատարե՞լ ենք, թե՞ չենք կատարել, որպեսզի հետո…

Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում

Այսօր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՀՅԴ-ի հետ համատեղ անցկացնում էր սեմինար` «Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում» խորագրով: Սեմինարի մասնակիցները հանդես էին գալու ելույթներով, որին հաջորդելու էր հարցուպատասխանն ու առաջարկությունների փուլը: Սեմինարի փորձագետներն էին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, մանկավարժական գիտ. թեկ. Ջեմմա Հասրաթյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի…

Մեկ թեկնածուով ընտրությունները ժողովրդավարական չեն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները հիշեցրել են խորհրդային տարիները: «Մեր, այսպես ասած, դաժան պրակտիկայի արդյունքն է, որ նկատում ենք, ինչը դեմոկրատական ընտրության մասին չի խոսում, երբ մի հոգու քվեարկություն է կատարվում, սա հիշեցնում է վաղ անցյալը՝ խորհրդային տարիները: Բայց իրականությունը դա է, եթե մարդիկ հստակ հասկանում են, որ որեւէ…

Անընդհատ բարձրաձայնում ենք ոչ այն պատճառով, որ Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր

Այսօր ԱԺ քառօրյա նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի` 2014թ. գործունեության հաշվետվությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նախ կարևորեց ԱԺ-ում հաղորդում ներկայացնելը, որն առաջին անգամ է տեղի ունենում, կարծիք հայտնելով, որ դա կարող է բարելավել գլխավոր դատախազության գործունեությունը: Պատգամավորն այդ հաշվետվության մեջ նկատեց հակասություններ, երբ մի բաժնում ներկայացված է, թե ինչպես է…

ՀՅԴ-ն առաջարկում է մեծացնել ԱԺ գազի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը

ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է մեծացնել ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունավետությունը: Խմբակցությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկում է հանձնարարել գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա քննարկումներ սկսել պատկան մարմինների հետ: ՀՅԴ-ն շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լայնածավալ աշխատանքը վերածել գործադրվող քաղաքականության՝…

Զգոն լինելու, ինքնապաշտպանվելու կարիք ունենք

Այսօր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած պետականություն, որը մտահոգ է սեփական երկրի և հասարակության անվտանգությամբ, իր կենսունակությունը, զարգացումն ու ինքնությունն ապահովելու համար պարտավոր է, որպես գերակա ուղղություն, ուսումնասիրել ազգային անվտանգությանը նետված մարտահրավերները և տալ համապատասխան…

Եթե ձեր ռազմավարության արդյունքում պետք է սակագին բարձրանա, ուրեմն ինչի՞ է պետք այդ ռազմավարությունը

Այսօր` ԱԺ-ում էներգետիկ ոլորտի 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին, թե ինչո՞ւ են նվազել ընդերքի մասով մուտքերը: Նա հարցրեց, թե ի՞նչ արդյունքային ցուցանիշներ է գրանցել նախարարությունը, ի՞նչ ռազմավարություն է մշակվել և այլն: «Նախարարության գործունեության արդյունքում որքա՞ն ներդրումներ են արվել տնտեսության մեջ, կամ սպասվո՞ւմ են,…

Կոմիտեի այցելությունը Բաղանիս

Մայիսի 31-ին տեղի ուեցավ ՀՅ Դաշնակցության Երևանի կենտրոն համայնքի տարածքային կառույցի` Ռուբեն կոմիտեի, կազմակրեպած «Կենտրոն համայնքի ընդարձակ սահմանները» խորագրով այցելությունը սահմանամերձ Բաղանիս գյուղ: Այցելության մասնակիցները հանդիպում ունեցան Բաղանիսի գյուղապետի հետ,այնուհետև այցելեցին գյուղի մանկապարտեզ, դպրոց և առաջապահ դիրքեր հանձնեցին նվերներ և կազմակերպեցին ֆիլմի ցուցադրություն:

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ

Էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Այս մասին այսօր, մայիսի 22-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի էներգետիկ համակարգը խոր եւ լուրջ փորձաքննության կարիք ունի։ Պետք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել նրա խնդիրները առանց սակագների թանկացման։ «Հարցի լուծման համար մենք պատրաստ…