Հ.Յ.Դ. Հայաստան

Մոսկվայում կայացել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հայ-հրեական հուշ-երեկո

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն. Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում ապրիլի 22-ին անց է կացվել հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին: armenpress.am Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում և համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները: Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը` ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը…

ՀՅ Դաշնակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների հետաձգմանը

«ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմի իշխանությունների հետ, կառավարությունում պաշտոններ չի զբաղեցնի»,-ՀՅԴ 18-րդ Գերագույն ժողովի որոշումը, որը նաեւ ՀՅԴ ԳՄ դիրքորոշումն էր, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին փոխանցեցին ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն նշեց, որ ապրիլի 18-20 Աղվերանում գումարված ՀՅԴ Գերագույն Ժողովը վերահաստատել է, որ ՀՅԴ-ն մաս չի…

Վարչապետը պատրաստակամ է խնդրին լուծում տալ

Քիչ առաջ կառավարությունում ավարտվեց կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական 5 ուժերի հետ համատեղ քննարկումը: Հանդիպմանը չի մասնակցել ՀԱԿ-ը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դրական գնահատելով հանդիպումը, նշեց, որ վարչապետը ներկայացրել է կուտակային համակարգի վերաբերյալ այն մոտեցումները, որոնք հրապարակել էր «Դեմ եմ» շարժման…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Գիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական…

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները նոր կառավարության ձեւավորման հարցով հանդես կգա համատեղ հայտարարությամբ

Այսօր, ապրիլի 16-ին ՀՅԴ խմբակցությունում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հերթական հանդիպումը, որտեղ քննարկվել են քառյակի հետագա գործողությունները: Քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն»-ից՝ՙ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն…

ՀՅԴ-ի 7 կետից բաղկացած ծրագրում կան ՀՀԿ-ի համար ընդունելի կետեր

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացրած 7 կետից բաղկացած ծրագրում կան կետեր, որոնք մեզ համար ընդունելի են եւ համագործակցության եզրեր տեսնում ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազամովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է եւ հենց իրենք են առաջարկել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որպեսզի համագործակցեն նոր կառավարության հետ,…

Իշխանության հետ կոլիցիայի հարց չի քննարկվում

Նոր վարչապետի անունը երեկ հայտնի դարձավ, ու առաջիկա օրերին քննարկման թեմա է լինելու նոր կառավարության կազմի հարցը: Դեռեւս պարզ չէ՝ նախարարների պաշտոնակատարներից ովքե՞ր կշարունակեն պաշտոնավարել եւ ո՞ր քաղաքական ուժերը ներգրավված կլինեն գործադիր մարմնում: ՀՅԴ-ի հետ խորհրդակցությունները դեռ շարունակվում են: Իր հետագա մարտավարությունը ճշտելու համար, ՀՅԴ-ն՝ սպասում է մեծամասնության պատասխանին. ընդունո՞ւմ են իրենց ներկայացրած 7 կետերը,…