
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Քեն Խաչիկյանին: Այդ մասին դիվանագետը գրել է իր Twitter-ում: «Քեն Խաչիկյանը ԱՄՆ հայ համայնքի հստակ ձայնն է»,- գրել է Ուորլիքը՝ չներկայացնելով հանդիպման մանրամասները: news.am 09/04/2014















