Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ ՀՅԴ-ն որեւէ կերպ չի ներգրավվելու իշխանության կազմակերպած հերթական ֆարսում: Հայտարարության տեքստը` ստորեւ. «Հաշվի առնելով, որ – սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր…

ՀՅԴ-ն իր ծրագիրը քննարկել է սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների հետ

Ի՞նչ անել, որպեսզի մեր երկրում արտագաղթ չլինի. հստակ ձեւակերպումները Դաշնակցության մշակած ծրագրի ավելի քան 100 էջերում են: Որպեսզի դրանք ավելի մասնագիտական լինեն` առաջին քննարկումներն այն մարդկանց հետ են, որոնք վերլուծում են մեր երկրի սոցիոլոգիական պատկերը: Հենց սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների վերլուծություն-հրապարակումներն էլ ծրագրի մեջ տեղ են գտել: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ոչ միայն սեփական ուսումնասիրություններով, այլեւ…

Ծրագիր «Մենք ապրելու ենք մեր երկրում»

Ազգային ծրագրի նախագիծը մշակվել է ՀՅԴ Գերագույն մարմնի «Ապրել» հանձնախմբի կողմից Ներբեռնել փաստաթուղթը PDF ֆորմատով ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Երրորդ Հանրապետության անկախության ողջ ժամանակաշրջանում արտագաղթի խնդիրը միշտ համարվել է ակտուալ, իսկ վերջին տարիներին այն հասել է ահագնացող չափերի և, ըստ էության, վերաճել է ազգային անվտանգության սպառնալիքի: Արտագաղթի վերաբերյալ պետական արժանահավատ տվյալների բացակայության պայմաններում, սոցիալ-ժողովրդագրական բազմաթիվ վերլուծություններ և հարցումներ…

Որպեսզի ազատվենք միահեծան իշխանությունից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հրամանագիր ստորագրեց Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Այն պետք է մինչեւ 2014 թվականի ապրիլի 20-ը ՀՀ նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ եթե նախագահը հավանություն տա հայեցակարգին, տասն ամսվա ընթացքում ներկայացնի մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Yerkir.am-ը ներկայացնում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցազրույցների շարք` բաղկացած…

ՀՅԴ-ն հանրությանը ներկայացրեց արտագաղթի հաղթահարման ծրագիրը

Այսօր, Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանի եւ Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը: Ներկայացվել է Դաշնակցության մշակած` «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրի բովանդակությունն ու ձեռնարկվելիք քայլերը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսում է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի նպատակն է կասեցնել արտագաղթը, ասել…

Այս գործընթացում պետք է քաղաքական կամք դրսեւորել

Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցը շարունակում է մնալ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը: Քաղաքական ուժերը շարունակում են քննարկել այդ որոշման դրական եւ բացասական կողմերը… Այդուհանդերձ վերջնականապես պարզ չէ, որ կուսակցություններն են կողմ կամ դեմ Մաքսային Միությանն անդամակցությանը: Այդ քաղաքական ուժերից է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը…. Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: armeniatv.am

Կազմուեցաւ Հայաստանի Հանրապետութեան հետ Խորհրդարանականներու Բարեկամական Խումբը

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հինգշաբթի, Սեպտեմբեր 12ին, Արժանթինի Խորհրդարանին մէջ կազմուեցաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Արժանթինի Երեսփոխանական Տան միջեւ Բարեկամական Խումբը։ Երեսփոխան Քրիստինա Զիէպարթի (Ֆրենթէ փարա լա Վիքթորիա Կուսակցութիւն) նախագահութեամբ, Խումբին մաս կը կազմեն երեսփոխաններ Գարլոս Ռայմունտի (Նուէվօ Էնքուէնթրօ Կուսակցութիւն), Տիանա Գոնթի (Ֆրենթէ փարա լա Վիքթորիա Կուսակցութիւն), Օմար Պարչէթթա (Ընկերվարական Կուսակցութիւն), Ալֆրէտօ Աթանասոֆ (Ֆրենթէ Փերոնիսթա Կուսակցութիւն),…

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իշխանության հետ կոալիցիա չի կազմելու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իշխանության հետ կոալիցիա չի կազմելու, այս մասին այսօր սեպտեմբերի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ, հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելու առնչությամբ ՀՅԴ-ն արդեն պարզաբանումներ տվել է, դա կոալիցիայի հետ կապ չունի: Դաշնակցությանը դա որևէ կերպ չի կաշկանդելու: Եթե անհամատեղելի իրավիճակ առաջանա, ապա դա չեն հանդուրժի ո՛չ Դաշնակցությունը,…

Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու

Ըստ պայմանավորվածության` արտգործնախարարը ներկայացրեց պրոցեսների ընթացքը և հասցրեց մոտ հինգ պատգամավորների հարցերին պատասխանել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց և նախարարն ասում էր, որ ինքը պատրաստ է ըստ անհրաժեշտության հանդիպել պատգամավորների հետ և բոլոր հարցերին պատասխանել,-երեկ Ազգային ժողովում Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած փակ հանդիպման մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին, թե…