Հ.Յ.Դ. Հայաստան

Կառավարության ծրագիրն ընդունվեց

76 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ում ընդունվեց Կառավարության այս տարվա ծրագիրը: Նշենք, որ ծրագրին կողմ են քվերակել միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ Ժառանգությունը դեմ են քվեարկել:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը. Մարտունակ և անհեռանկար

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2013 թ. մայիսի 22-ի նիստում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան, հարգելի’ կառավարություն Քննարկվող փաստաթղթի վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որ և’ առաջադրանքներով, և’ ակնկալվող արդյունքներով գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը: Այն ժամանակ իմ ելույթում և’ կոնկրետ ցուցանիշներին էի անդրադարձել, և’…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը. Կառավարությունն ինքն իր դեմ չի պայքարելու

Սիրելի’ հայրենակիցներ Կառավարությունը կրկին ներկայացրեց իր ծրագիրը: Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել: Նախ և առաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է…

Այս կառավարությունը համարվում է կեղեքող և թալանչի, այն մեր երկրի գաղջ մթնոլորտի առաջին սերմանողներից է

«Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ», այսօր, մայիսի 21-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում րագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ հավելել,- «Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար»: Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը`…

Մեր ժողովրդին մշուշոտ ապագա է սպասվում

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացրած ծրագիրը ծրագիր չի համարում, այլ հռչակագիր, որը չունի ոչ միայն կոնկրետություններ, այլ նաև ձևակերպումները մշուշոտ են ու անորոշ: «Ծրագիրն այդպես էլ չի բացահայտում մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները»,- նշեց պատգամավորը` վստահություն հայտնելով, որ այն կազմվել է երկրի ղեկավարի ելույթից, տարբեր քաղաքական ուժերի արտահայտած մոտեցումներից: Նրա դիտարկմամբ,…

Թանկացումները սոցիալական բունտի իրական հիմքերն են

Թանկացումների հիմնական պատճառը անվստահությունն է վաղվա օրվա համար, քանի որ մարդիկ օր առաջ ուզում են շահույթներ ունենալ. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Գազի նման թանկացումը տեռոր է սեփական ժողովրդի նկատմամբ: Եթե Ռուսաստանը կարողանում է նման մանիպուլյացիա անել, ուրեմն այս ժողովուրդը իշխանություն չունի: Եթե ռազմավարական գործընկերը ստրկացնում…

ինչքան շուտ այս իշխանությունները փոխվեն, այնքան շուտ իրավիճակի փոփոխության մասին կարելի է խոսել

Գազի թանկացումը նախ ցույց է տալիս մեր կառավարության թե’ արտաքին եւ թե’ ներքին քաղաքականության ձախողումը. այսօր կառավարության շենքի առջեւ, ուր բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում գազի թանկացման պատճառով, yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ մի քանի ամիս առաջ, երբ կառավարությունը քննարկում էր իր ծրագրերը` բյուջեի, պաշտոնական քաղաքականության հետ կապված,…

Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի

«Սա հասարակության ընդվզումն է այն քաղաքականության դեմ, որ իրականացվում է Հայաստանում», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` գազի սակագնի թանկացման դեմ: Ակցիային մասնակցում էին…

ՀՅԴ Գերագույն մարմին. Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է

Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում` պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին: Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական…

Փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող էինք անել, որ չենք արել

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում պատասխանել է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության տապալման պատճառների եւ հետագա անելիքների մասին հարցերին: – Պարոն Վարդանյան, ավագանու ընտրություններից առաջ տեւական ժամանակ` ընդդիմադիր ուժերով փորձում էիք միասնաբար հանդես գալ, ինչը, սակայն, չստացվեց: Հիմա այդ նույն ուժերը ընտրությունները դատապարտող հայտարարություններ են անում: Պարզ չէ՞ր,…