
Մեր հարցերին ի պատասխան՝ Դաշնակցության քարոզչական մարտավարությանը եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերին անդրադառնում է Երեւանի ավագանու ցուցակի 3-րդ հորիզոնականն զբաղեցնող Արսեն Համբարձումյանը -Քարոզարշավի հետ կապված, մշակել ենք որոշակի մարտավարություն՝ քարոզարշավն իրականացնում ենք երեք փուլով՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր մոտեցումներով։ Առաջին փուլում հիմնական շեշտադրումը դնում ենք տնային այցելությունների վրա. մեր քարոզիչները, ավագանու անդամների թեկնածուները այցելում են տուն…














