Հ.Յ.Դ. Հայաստան

Երկիր Մեդիայի «Երկրի հարց»-ը հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Արա Նռանյանը

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

Աննախադեպ հայտարարություն՝ հօգուտ Արցախի

Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված` Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, աննախադեպ հայտարարություն է արել: «Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում եւ պետք է լինի…

Մայիսյան հաղթանակների առիթով

Այս բարեգործական ակցիաից օգտվել են շուրջ 600 զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, ովքեր անվճար բուժում են ստացել, վիրահատվել և բուժզննում անցել բժշկական կենտրոնում: «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն` բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, գոհ է արդյունքներից և ուրախ , որ նույնիսկ արցախյան ազատամարտից այսքան տարի անց ինքը կարողանում է օգտակար լինել իր մարտական ընկերներին արդեն խաղաղ պայմաններում: Այսօր…

a1+-ի «Հետգրության» հարցազրույցը Հրայր Կարապետյանի հետ

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Ի Հիշատակ Կարոտ Մկրտչյանի

Պռոշյան ավանը տոնում էր իր համագյուղացի, հայրենիքի նվիրյալ զավակ` ազատամարտիկ-համանատար Կարոտ Մկրտչյանի ծննդյան 47 ամյակը: Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցում և ավանի հրապարակում ուր կանգնեցված է Կարոտի հուշարձանը կազմակերպվել էր մեծ միջոցառում ուր աշակերտները և անվանի երգիչները իիրենց ասմունքով, երգով ու պատմական ակնարկներով մեծարեցին փառապանծ հայդուկապետին: Կարոտ Մկրտչյանը ծնվել էր հեռավոր Սիրիայում հայրենիքի…

Արմեն Ռուստամյան. Ընտրական իրավունքի պաշտպանության շարժում

Փետրվար 18: Կանգնած ենք նոր ընտրությունների նախաշեմին և կրկին նույն հարցի առջև ենք` ընտրությունները ի վիճակի են ինչ-որ բան փոխել, թե մեզնից կախված չէ և ամեն ինչ կանխորոշված է: Սակայն, այնուամենայնիվ ընտրությունները միջոց են թե’ իշխանությունը պահելու թե’ փոխելու համար, պարզապես խնդիրն այն է, թե ով է ավելի լավ տիրապետում այդ հնարավորությանը և օգտվում դրանից`…

Արծվիկ Մինասյան. Քաղաքական կամքը բավարար չէ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցը «Հայաստանի Զրուցակցին»: -Ինչո՞ւ հնարավոր չեղավ մեկտեղել իշխանության եւ ընդդիմության տեսակետները` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: -Կոալիցիոն ուժերը որոշել էին առանձին հանդես գալ եւ ներկայացնել մեկ տարբերակ` դա չքննարկելով խորհրդարանական ընդդիմության հետ: Սկզբնական շրջանում դա ներկայացվում էր որպես միասնական տարբերակ: Իսկ հետո, երբ Եվրախորհրդում Դաշնակցության ներկայացուցիչը տեղեկացրեց,…

a1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Լիլիթ Գալստյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Արտաշես Շահբազյան. Հոնքը շտկելու փոխարեն աչքը չհանենք

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին: «Սա կարեւոր հարց է, որը վաղ թե ուշ պիտի լուծվի: Եվ եթե այժմ իշխանությունը բարձրացրել է եւ այն լուծելու գործնական տրամադրվածություն ունի, արդեն իսկ ողջունելի է: Միաժամանակ, հարցը պիտի այնպես լուծվի, որ հոնքը շտկելու փոխարեն աչքը չհանվի: Այսինքն` բավական է անզգույշ մոտեցում դրսեւորել եւ Սփյուռքը որպես…