Հ.Յ.Դ. Հայաստան

Կարելի է շատ ու ամեն ինչ չգրել, եթե գիտես՝ ինչ անել ու պատրաստվում ես շատ գործել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. «Կառավարության ներկայացրած ծրագիրը իր ձևով և բովանդակությամբ իսկապես աննախադեպ է, քանզի, ըստ էության, կրում է կնիքը երկրում տեղի ունեցած աննախադեպ համաժողովրդական հեղափոխության: Որպես հետևանք՝ ծրագրում կարևորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձևավորելու հետ կապված նպատակադրումներն ու անելիքները:…

Կառավարության գործունեության գնահատականը կտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ հանրության կողմից

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի նախագահություն, գործընկերներ, կառավարության անդամներ Այսօր քննարկում ենք ՀՀ կառավարության ծրագիրը, որում կառավարության առաջիկա մեկ տարվա գործունեության առանցքային նպատակը ձևակերպված է որպես Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրում: 2015թ. դեկտեմբերին, Դաշնակցության էական դերակատարմամբ, համակարգային փոփոխություն արձանագրվեց` երկրում…

Դուխով աշխատելը կարեւոր է, բայց ավելի մեծ դուխ է պահանջում սխալներն ընդունելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի ելույթը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. Հարգելի’ գործընկերներ, որոնք ներկա են Իմ քաղաքական կենսագրության ընթացքում ես շատ ծրագրեր եմ տեսել` թե’ մի քանի անգամ ծավալով մեծ, թե’ մի քանի անգամ ծավալով փոքր, թե’ թվերով լեցուն, թե’ առանց որևէ թվի, և ունեմ խորին համոզմունք, որ դրանք էական նշանակություն չունեն: Էական նշանակություն…

Քննարկվել են հայ-հոլանդական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Յոհաննես Դաումային Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ սերտ համագործակցության հարթակ ձեւավորելու կապակցությամբ։ Մասնավորապես դեռեւս 1991թ. համագործակցություն է ծավալվել հոլանդական Agrico ընկերության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հայաստանի…

Այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը կառավարման համակարգում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, հարցով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ թե նոր կառավարության ծրագրում, թե իր բոլոր ելույթներում նա առաջնահերթ է համարել արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարումը: Կյուրեղյանի խոսքով՝ Փաշինյանը նշել է, որ սա նպատակ ունի հանրության մեջ վստահություն բարձրացնելու, որ այլևս ընտրությունները չեն…

Փաստաթուղթը պետք է ունենար հայրենադարձության որոշակի ազդակներ. Ռուզաննա Առաքելյանը՝ վարչապետին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ նա իրավացիորեն առաջնահերթություն է համարում ժողովրդագրական խնդիրը: Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ժողովրդագրական խնդիրը լուծելու ենք նաև հայրենադարձության միջոցով: «Կառավարության ծրագրում Սփյուռք բաժնում ես չէի ակնկալում գտնել ամբողջական հայեցակարգ, բայց գոնե պետք է…

Մրցակցային միջավայրի շատ լուրջ խնդիր ունենք, շուկաները պետք է ազատականացվեն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում գնահատելով ներկայիս տնտեսական վիճակը, ասաց, որ ունենք մրցակցային միջավայրի շատ լուրջ խնդիր: «Մեր տնտեսությունում գերիշխող դիրք ունեցողները շատ են, և կենտրոնացվածության աստիճանը չափազանց բարձր է, ինչը չի օգնում տեղական արտադրությունների զարգացմանը, հետևաբար, շուկաների ազատականացման քայլ ունենք անելու: Առաջին հերթին պետք է շուկայի ազատ մուտքի…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ-ի աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները: Հանդիպման սկզբում Ռայմունդ Յելեն շնորհավորել է Արթուր Խաչատրյանին նշանակման առթիվ, մաղթել նրան…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունիսի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը ներկայացրել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, խոսել մրցակցային դաշտի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության թափանցիկության բարձրացման մասին։ Անդրադառնալով բիզնես կապերի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը ՝ Արծվիկ…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը վերանշանակվելուց հետո հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց այն հանձնարարականները, որոնք ստացվել են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների եւ այլ գերատեսչությունների կողմից: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին դրանց կատարման ընթացքի մասին՝ նշելով, որ բոլոր գրություններին պատասխաններ կտրվեն ժամանակին:…