Հ.Յ.Դ. Հայաստան

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հաշվի առնելով դիմողների մեծ քանակությունը և որոշ մարդկանց տարիքն ու ֆիզիկական վիճակը՝ մարզպետը որոշեց ոմանց լսել մարզպետարանի բակում: Մի խումբ քաղաքացիներ մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, մանկապարտեզի վերաբացման, բնակարանի ապահովման, կոմունալ- կենցաղային խնդիրների կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգրերի տրամադրման, սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու,…

Արցախում երկու կողմերն էլ խնդիրների լուծմանը հնարավորինս անցնցում են փորձում հասնել

Եթե խորքային պատճառներ չլինեին, չէր կարող մեկ դեպքը նման ցնցումներ առաջացնել ու ժողովուրդ ոտքի հանել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ խոսելով Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիայի և դրա պատճառների մասին: Եղիազարյանը նշեց, որ հունիսի 1-ին Արցախում, կարելի է ասել, կենցաղային հողի վրա ընդհարում տեղի ունեցավ…

Իշխան Սաղաթելյանը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց մարզպետարանի աշխատասենյակներում, որի ընթացքում զրուցեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս գործունեությանը, տվեց ցուցումներ ու հանձնարարականներ: Աշխատակիցներն էլ իրենց հերթին մարզի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու անելիքները: «Բացի այս ճանաչողական այցը ես նախատեսում եմ առանձին հանդիպում բոլոր ստորաբաժանումների հետ, որտեղ ոլորտ առ ոլորտ վեր…

Գեղամավան գյուղում բացվել է մանկական խաղահրապարակ

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 3-ին հայրենի Գեղամավանում ներկա է եղել համայնքի ջանքերով կառուցված նոր խաղահրապարակի բացման արարողությանը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեղի է ունեցել Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ և համայնքի ջանքերով կառուցված խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել գյուղի մեծ ու փոքր բնակիչները, ինչպես նաև հյուրեր: Հանդիսավոր արարողությամբ…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել աշխատակազմի հետ

Հունիսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Մարզպետարանում նա հանդիպեց աշխատակազմի ղեկավարության եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ընդունելով շնորհավորանքները՝ մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են այն ծրագրերը, որոնք սկսել էին համատեղ իրականացնել մարզում վերջին մեկ տարում: Աշոտ Սիմոնյանը լավատեսորեն նկատեց, որ այն խնդիրները, որոնց անդրադարձել են 8-9 ամիս առաջ, համահունչ են ներկայիս…

Որոշակի խուճապային տրամադրություն կա, դրա համար փորձում են գները բարձրացնել

Հիմա որոշակի խուճապային տրամադրություն կա, դրա համար փորձում են գները բարձրացնել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով «Երևան Սիթի»-ում մոտ 20 տոկոսով մսամթերքի թանկացման փաստին: Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի սուպերմարկետների սպառնալիքը, որ եթե իրենք մտնեն հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարը պատասխանեց, որ պետության հետ որևէ մեկն իրավունք չունի սպառնալիքի…

Նախարարը հորդորում է սուպերմարկետների կառավարիչներին զերծ մնալ գնագոյացման վրա ազդող հայտարարություններից

ՀՀ կառավարությունը սպասում է թանկացումների հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին իր հետագա քայլերն իրականացնելու համար։ Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ «Հաշվի առնելով, որ հարցը ՏՄՊՊՀ գործառույթների դաշտում է, առաջին հերթին՝ պետք է սպասենք իրենց ուսումնասիրություններին, նրանք ունեն նաև ազդեցության հնարավորություն, այսինքն՝…

Երեխաները գյուղնախարարությունում

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախարարությունում հյուրընկալեց աշխատակիցների երեխաներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական ցորենի սերմերով փոքրիկ պարկեր։ -Մենք որոշեցինք այս խորհրդանշական նվերն ընծայել մանուկներին` ցորենի սերմեր, ցորենի հատիկներ… Այս սերմի մեջ ամբարված է կյանքի խորհուրդը, երկրի ուժը: Մանուկները մեր ապագան են, երկրի ուժը, և, իրենց հետ տանելով կյանքի այս խորհրդանիշը, այն աճեցնելով,…

Գեղարքունիքը զարգացնելու հսկայական պոտենցիալ կա

Հայաստանի ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքը, առաջին անգամ կղեկավարի դաշնակցական մարզպետ: Խոսքը ՀՅԴ ԳՄ անդամ, 36-ամյա Իշխան Սաղաթելյանի մասին է, ով ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից է: Նոր կառավարության կազմում ընգրկվելու, Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների, մարզի զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Իշխան Սաղաթելյանի հետ: -Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը նոր կառավարությունում: -Շատ վճռական…