Հ.Յ.Դ. Հայաստան

Սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախքան ֆրակցիայի անունից ելույթ ունենալն անդրադարձավ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին: «Աղվանի Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր: Մենք, իհարկե, հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմամբ, բայց սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները: Նրա կատարած…

Հաղորդագրություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին…

Մեր ժողովուրդը այլևս միակամ է պայքարելու արդար Հայաստան կառուցելու համար

Այսօր Ազգային ժողովը քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը խորհրդարանում. Հարգելի խորհրդարան, Սիրելի հայ ժողովուրդ: Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում: Այսօր պատմական օր է մեր ժողովրդի համար: Մենք վարչապետ ենք ընտրելու: Ես անձը ի նկատի չունեմ: Մենք ընտրելու ենք վարչապետ, ով պետք է արդարացնի այս համազգային…

ՀՅԴ-ն ընտրությունը տապալելու մասին տեղեկություն չունի

Վարչապետի այսօրվա ընտրությունը տապալելու ՀՀԿ խմբակցության մտադրության մասին ՀՅԴ-ն տեղյակ չէ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Մեդիամաքսին ասել է. «Եթե նման զարգացման մասին է խոսքը, ապա ենթադրում եմ, որ դա ԱԺ խմբակցությունների հետ հարց ու պատասխանից հետո տեղի ունեցած իրադարձության հետեւանք կարող է լինել։ Այդ մասին որեւէ տեղեկատվություն մենք չունենք»։ Հարցին, թե ինչ…

Մեկնարկել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող ելքերը:

ՀՅԴ-ն ենթադրվում է՝ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ն ենթադրելի է, որ կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ դա բխում է նախօրեին տարածած ՀՅԴ ԳՄ հայտարարության տրամաբանությունից։

Համախոհությամբ գտնենք ճիշտ լուծումը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ապրիլի 27-ին հյուրընկալվել է «Երկիրն այսօրի» տաղավարում: Ներկայացնում ենք հարցազրույցի սղագրությունը: Այսօր ներքաղաքական հարցերի շուրջ կզրուցենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: Ես կցանկանայի ընթերցել այն հայտարարությունը, որը տարածվեց ժամեր առաջ, որից հետո կզրուցենք եւ պարզաբանումներ կմտցնենք, քանի որ բազմիցս արդեն խոսվել էր հայտարարության մասին, որը պետք է…

Դաշնակցությունը բացում է իր ծրագրի փակագծերը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու նախաձեռնության շուրջ: Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր մոտեցումները կներկայացնենք քննարկումների ժամանակ

Այսօր նոր նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՅ Դաշնակցությունը՝ առաջարկելով մայիսի 1-ին սպասվող ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ –…