
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Հարգելի գործընկերներ, Հարգելի պարոն Սարգսյան, Մեր դիրքորոշումը Ձեզ առաջադրելու հետ կապված հիմնավորված է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ իրավաքաղաքական հիմքերը՝ պայմանավորված ԱԺ ընտրություններին ՀՀԿ արձանագրած արդյունքներով և այն հանգամանքով, որ կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով…














