Հ.Յ.Դ. Հայաստան

«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը Գյումրիում

Մարտի 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար, ՀԿ նախագահ Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզից և բոլոր մարզերից ժամանած մանկավարժներ: Պլենար նիստի ժամանակ միջոցառման կազմակերպիչներին ողջունելով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Մենք երբ խոսում ենք լավ դպրոցի մասին ես հասկանում եմ…

Նախարարություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը տեսանելի է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակակական խորհրդի 2018թ. անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Դավիթ Լոքյանը։ Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Լոքյանը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանում ընթացող բարեփոխումներին աջակցող հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը և նշել, որ ՀԿ-ների կողմից իրականացվող հսկայածավալ աշխատանքը պետք է հասանելի լինի ոչ միայն…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 23-ին: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի՝ Արագածավան, Կաքավաձոր, Կաթնաղբյուր, Կոշ, Նոր Ամանոս, Ագարակ, Օշական, Սասունիկ, Ն. Բազմաբերդ, Ուշի գյուղական համայնքներից եւ Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներից: Քաղաքացիներից մեկը աչքի վիրահատության խնդիր ուներ, երեք քաղաքացի էլ մարզպետին դիմեց անձնական այլ հարցերով: Նրանց խնդիրների լուծման համար Աշոտ Սիմոնյանը համապատասխան հանձնարարականներ…

ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու ՏՄՊՊՀ մասին օրենքին

Աժ-ն քննարկվում է ՏՄՊՊՀ մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ քվեարկելու հարցը: Առաջարկով հանդես է եկել ՀՅԴ խմբակցությունը, այն է թույլ տալ խորհրդարանական ընդդիմությանը հանձնաժողովի անդամներից մեկին ներկայացնել: Ելույթով հանդես է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեր տնտեսության համար մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումները, հակամրցակցային պայմանավորվածություններն ամենամեծ խնդիրն են…

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը երաշխիք է երկրի կայուն զարգացման համար

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ գործադիրն մարտի 22-ին հավանության է արժանացրել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»: Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, ոչ միայն կարևոր նախապայման է մարդու և բնության ներդաշնակ գոյակցության, այլև երաշխիք երկրի կայուն զարգացման համար: Ներկայում գործող օրենսդրական…

Սուբվենցիաներ կտրամադրվեն 4 համայնքի 8 ծրագրի

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Օրակարգ» լրատվականի հետ զրույցում ներկայացրել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները: Սուբվենցիայի նոր կարգի համաձայն` համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր (մեքենա-սարքավորումների գնում, ենթակառուցվածքների կառուցում և այլն) ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասը համաֆինանսավորվում է պետության…

Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է հանրակրթական դպրոցներում աշխատող միջին մասնագիտական կրթություն ունեցող շուրջ 3000 ուսուցիչների` բարձրագույն կրթություն ստանալու ժամկետը երկարացնել ևս 5 տարով: Վարչապետը հարցրեց` հնարավո՞ր է, որ դրանից հետո էլի երկարացվի այդ ժամկետը: ԿԳ նախարարը պատասխանեց, որ չի կարծում, թե…

Լևոն Մկրտչյանը Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակը կքննարկի համալսարանի գիտխորհրդի նիստում

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Շիրակի համալսարանից դասախոսների հեռացման խնդրին և դրանից հետո ստեղծված լարված իրավիճակին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարը նշեց, որ մարտի 24-ին գնալու է Գյումրի և մասնակցելու է Շիրակի համալսարանի գիտական խորհրդի և հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին՝ հիշեցնելով, որ Շիրակի համալսարանը հիմնադրամ է:…

Պահպանել և սերունդներին փոխանցել առողջ, ավելի մեծ անտառածածկ տարածքներ

Այսօր Անտառների միջազգային օրն է, որի առթիվ Անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում՝ ներկայացնելով կոմիտեի կողմից մշակված` անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները: ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում նոր ստեղծված Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների վերականգնումը, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների շարունակական և…

Բիզնեսը դուրս բերել անտառից

Այսօր Անտառների պահպանության միջազգային օրն է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Անտառային պետական կոմիտեի փոխանցումը՝ գյուղատնտեսության նախարարության կազմից բնապահպանության կազմ, նոր էջ կբացի համակարգում: Նախարարի խոսքով՝ առաջին անգամ է, որ ստեղծվում է գերատեսչական մի կառույց, որն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ անտառների զարգացման, պահպանության ոլորտում: «Մեր հիմնական խնդիրը անտառների…