Հ.Յ.Դ. Հայաստան

Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ թվայնացվելու է մարզի համայնքների ամբողջական տեղեկատվությունը

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում գործող ՋԻԹԵՔ ընկերությունը, Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ, սկսել է թվայնացնել Ախուրյան խոշորացված համայնքի մասին ամբողջական տեղեկատվությունը, ընդ որում թվայնացվելու են բոլոր բնագավառներին առնչվող և հրապարակման ենթակա տեղեկությունները: Հունվարի 24-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց «Ախուրյանի թվայնացում» ծրագիրն իրականացնող մասնագետների խմբին: «Ես ուրախ եմ, որ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի հետ մեր համագործակցությունը ընդարձակվում է և…

Արագածոտնի մարզպետը հանձնարարեց առավել ուշադիր լինել քաղաքացիների կողմից ստացված առաջարկների եւ նախաձեռնությունների հանդեպ

Ամենատարբեր հարցերով եւ առաջարկներով մարզպետարան են գալիս քաղաքացիներ եւ ակնկալում գործնական աջակցություն: Լսեք նրանց, ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք բարձրացված հարցերին եւ հնարավորինս օգնեք դրանց լուծումները գտնելու համար,-այսպիսի հանձնարարական տվեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ հունվարի 24-ին իր մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նա նաեւ նշեց, որ հաճախ են ներկայացվում ներդրումային ծրագրերի մասին նախագծեր,…

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումները միջազգային կրթական հարթակում

Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Լևոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել և երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Սերբիայի կրթության և գիտության ոլորտների ղեկավարների հետ: Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են հանրակրթության ոլորտի, մասնավորապես,…

Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը

Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը: Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում առաջավոր փորձն ու…

Լևոն Մկրտչյանը կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 22-ից 24-ը ներկա կգտնվի Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին, որին կմասնակցի 96 երկրի ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ կքննարկեն այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթության որակի բարելավմանը և պայմանավորված են սոցիալ-տնտեսական զարգացման գործում կրթության դերի բարձրացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում են նաև քննարկումներ՝ ուղղված կրթության…

ՀՅԴ-ն պաշտոնական հանդիպում կունենա Արմեն Սարգսյանի հետ

ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով։ «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում,…

Բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ

Ինչպես են ընտրելու այն ուսանողներին, որոնց պետք է տարկետում տրվի: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց: Ըստ նախարարի, հատուկ չափորոշիչներ են մշակվելու, որով էլ ընտրելու են տաղանդավոր ուսանողներին. «Արդեն հանձնաժողով կաշխատի կրթության նախարարության համակարգում, որտեղ մենք կփորձենք ներգրավել մեր հատկապես բնագիտական բնագավառի ներկայացուցիչներին: Նրանց…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ…

Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել գիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցի…

Դավիթ Լոքյանն ընդունել է Ecorys կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ecorys կազմակերպության տեխնիկական աջակցության պատվիրակությանը` Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման բարեփոխումների ընթացիկ իրավիճակը, դրանից բխող առաջնահերթությունները, ինչպես նաև փորձնական տարածքներում պիլոտային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Լոքյանը կարևորել է գյուղատնտեսական և ֆինանսական զարգացման ծրագրերի առաջին փորձնական միջոցառումների իրականացումը…