Հ.Յ.Դ. Հայաստան

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև դեսպանի խորհրդական Ալեք Բուրտուան և դեսպանատան աշխատակից Կլեր Լյուֆիշեղը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, խորհրդականներ Արծրուն Պեպանյանը, Վահագն Խաչատրյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով պատվիրակության անդամներին`…

Երևանում չինական դպրոցը՝ հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հանդիպման հիմնական առանցքում եղել են Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը ցուցաբերող գործնական աջակցության համար՝…

Շիրակի մարզը պատրաստ է ճանապարհների ձմռան սպասարկմանը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի մեկին հանդիպել է մարզի ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական չորս ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ձմռանը մարզի ճանապարհների մաքրման ու սպասարկման հետ կապված աշխատանքները: Արթուր Խաչատրյանը ընդգծել է ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը, ինչն հնարավորություն կտա զերծ մնալ դժվարություններից ու դիմագրավել բնության անակնկալներին: Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները մարզպետին ներկայացրել…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք և ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է «Անտառային ոլորտի բարեփոխումների…

Անօրինական որս կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ «տեր է իր հայտարարությանը»․ անօրինական որս կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նախարարը։ -Պարո՛ն նախարար, երբ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին լուսանկարները հայտնվեցին համացանցում, հայտարարեցիք, որ ամեն ինչ անելու եք, որ մեղավորները խիստ պատժի ենթարկվեն, սակայն այդ դեպքում քրեական…

Բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար. ներկայացվել են ծրագրի արդյունքները

Եվրոպայի խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո: Միջոցառման մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր…

ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը

Վեհաժողովի հակահայկական գործողությունների մասին ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով փաստին, որ ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել և փոփոխություն է մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում, ասաց, որ դրանում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ տարածած հայտարարությունը տարածում են…

Արագածոտնի մարզպետն ընդունեց Պյոտր Սվիտալսկուն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության պատվիրակության մարզային ամենամյա այցերի շրջանակներում նոյեմբերի 29-ին այցելեց Արագածոտն մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ այցելության համար եւ նշեց, որ կարեւորում է, որ այն կայացել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչը որ անչափ նշանակալի է Հայաստանի համար: -Կարծում եմ,…

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նոր ծրագրեր կիրականացվեն

Բնության հատուկ պահպանվող տարածքները թե միջազգային, թե տեղական մակարդակում դիտվում են որպես կենսամիջավայր, որը ներառում է ոչ միայն սոսկ պահպանման գործառույթ, այլև ունի հստակ սոցիալական և տնտեսական դրսևորում: «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Այդ տնտեսական և սոցիալական…

Գիտությունը, կրթությունը ծառայելու են Հայաստանի տնտեսական առաջընթացին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ համակարծիք է այն մոտեցման հետ, որ գիտնականը պետք է մոտիվացվի գիտության մեջ մնալու համար: Նրա խոսքով՝ գիտության գրավչության ուղղությամբ ծրագրեր են մշակվում: Լևոն Մկրտչյանը, խոսելով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող երիտասարդների ներկայացրած պահանջների մասին, ասաց, որ երիտասարդներն արդեն իրենց աշխատանքային խմբի մի…