Հ.Յ.Դ. Հայաստան

ԿԳ նախարարը կոչ է անում դադարեցնել հացադուլը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներին, ովքեր այսօր հացադուլ են հայտարարել, կոչ է անում դադարեցնել այն։ «Կոչ եմ արել դասադուլը դադարեցնել, հիմա էլ, իհարկե, կոչ եմ անում հացադուլը դադարեցնել: Ակցիայում էմոցիան շատ է»,- ասել է ԿԳ նախարարը։

Դավիթ Լոքյան. ՏԻՄ-երի բացթողումները վերացնելու դեպքում կունենանք հզոր երկիր

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ…

Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ողջունելով հյուրերին, նախարար Լոքյանն ընդգծել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի այցի նշանակությունը, ասել, որ այն մեծ ոգևորություն է առաջ բերել տեղական ինքնակառավարման համակարգում,…

Արծվիկ Մինասյանը` վարչապետի հետ իր հարաբերությունների մասին

Մամուլում մեծ թվով հրապարակումներ կան բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի լարված հարաբերությունների մասին: Aravot.am-ը Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ճի՞շտ է, որ ձեր հարաբերությունները չափազանց սրված են, այն աստիճան, որ անգամ պաշտոնական հանդիպումներից դուրս վարչապետը Ձեր հետ չի շփվում, Ձեզ չի բարեւում: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Զարմանալի է, որտեղից են մեր մամուլի միջոցները վերցնում նման…

ԿԳ նախարարը ընդունել է տարկետման իրավունքը հանելու դեմ հանդես եկող ուսանողներին

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության` տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներից 10 ներկայացուցչի: Նշենք, որ ուսանողները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը: Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն…

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունեց Լոուրենս Մերեդիթին

Նոյեմբերի 7-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունեց Հայաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզ այցելած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետը նշեց, որ կարևորում է Եվրամիության իրականացրած ծրագրերը Շիրակի մարզում. «Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը նշանակալից մասնակցություն կունենա գործառնական ծրագրերի իրականացման առումով։ Շիրակի…

Ապրիլը կարող է կրկնվել, բոլորը պետք է պատրաստ լինեն

Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի վնասում գիտությանը: Ավելին՝ ըստ Լևոն Մկրտչյանի, եթե նայենք, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական թեզեր, ու քանիսն են մնացել գիտության մեջ, ապա լավ պատկեր չենք ունենա: Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում պետք է ծառայեն բոլորը․ երկիրն այսօր մարտահրավերի առջև է կանգնած և 2016-ի ապրիլյան պատերազմը…

Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորոտում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի բնորոշմամբ՝ Դաշնակցությունը նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համեստ ձեւով է մասնակցել։ «Մենք ընդամենը 5 համայնքում էինք առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածուներ, որոնցից երկուսում տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ։ Այդ թեկնածուներից չորսը ընտրվել են։ 34 համայնքներում էլ ունեինք ավագանու թեկնածուներ՝ մեկից մինչեւ վեց-յոթ հոգի։ Ավագանու թեկնածուների մոտ 70 տոկոսն…

Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը ԲՈւՀ-երում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2018 թվականին բյուջեի նախագծով կրթության համար նախատեսված է 127 մլրդ դրամ, ինչը այս տարվա բյուջեից 0,6 մլրդ դրամով…

Կայացել է համապետական ծառատունկ

Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվել է ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի): «Հայանտառ»-ի տնօրեն…