Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Հայրենակիցներ. Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողությունները իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։ Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի…

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Վրաստան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանի Հանրապետությունում։ Այցի առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա…

Մեր անկախ պետականությունը մեր արժանապատվությունն է ու մեր հպարտությունը

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը «Սիրելի’ հայրենակիցներ, Վերանկախացած մեր պետականությունը արդեն 27 տարեկան է, և հերթական տարեդարձը առիթ է միմյանց շնորհավորելու, արժևորելու ձեռքբերումներն ու նաև մատնանշելու թերություններն ու ձախողումները և դրանք շտկելու ուղիները։ Դժվար է գերագնահատել պետականության դերը հայ ժողովրդի համար։ Մեր պատմությունը հատկանշվում է ազգային պետականության պահպանման կամ անկախության վերականգնման համար տևական պայքարով։ Պայքար, որի…

Սպորտային, մշակութային տոնախմբություն` Արաբկիրում. ներկա էին ավագանու ՀՅԴ թեկնածուները

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի առիթով Երևանի Արաբկիր վարչական շրջանում թաղապետարանի կողմից կազմակերպվել էր մարզական և մշակութային տոնախմբություն, որին մասնակցում էին ՀՅԴ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուները` քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը, Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանը, ցուցակի երկրորդ Դավիթ Հակոբյանը, երրորդ համար Խաչատուր Ստեփանյանը և այլք: Ներկա էին ՀՅԴ ԳՄ անդամներ, այլ դաշնակցականներ: Նախքան միջոցառման մեկնարկը…

Երևանյան լիճը հնարավոր է դարձնել հետաքրքիր ժամանցի վայր

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ թիմն այսօր աղբից մաքրեց Երևանյան լիճն ու հարակից տարածքը: Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՅԴ-ից քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց աշխատանքը թիմային է: «Մենք` բոլորս միասին, մեր երիտասարդների հետ իրականացնելու ենք մաքրություն և պլանավորելու ենք հետագա աշխատանքը` կապված այս վայրի հետ»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով` Երևանյան…

Պարույր Սանթրոսյանը՝ Երևանի կրթամշակութային խնդիրների մասին

«Հարցեր Դաշնակցությանը» նախագծի երկրորդ հաղորդման հյուրն է Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ թեկնածու Պարույր Սանթրոսյանը: Թեման՝ Երեւանի կրթամշակութային խնդիրներն ու Դաշնակցությունը

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց ՀՀ կառավարությունից, պետական գերատեսչություններից ստացված հանձնարարությունների եւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ոռոգման ջրի մատակարարմանը, աղբահանության կազմակերպմանը, հրատապ ծրագրերի ընթացքին, կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող հարցեր: Մարզպետը կարեւորեց սուբվենցիաների տրամադրման ծրագրին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Նա…

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածքի համայնքներ

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցով եղավ Ծաղկաշեն, Գանձակ եւ Կարմիրգյուղ համայնքներում: Ծաղկաշենի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային բարվոք պայմաններին, նոր ուսումնական տարվա անելիքների շուրջ զրույցեց դպրոցի տնօրինության հետ: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով արդիականացված դպրոցն արդեն 1 տարի է, ինչ ապահովված է շենքային ու գույքային լավագույն պայմաններով: 140 աշակերտական տեղ ունեցող…

Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում. հայտարարություն

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Արաբկիր վարչական տարածքի` ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արաբկիր վարչական տարածքի հարգելի բնակիչներ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով մենք առաջադրվել ենք որպես ավագանու թեկնածուներ։ Անցնող երկու տարիներին Արաբկիր վարչական շրջանի կառավարումը վստահվել էր Դաշնակցության, որի կողմից առաջադրված…

Դեմ ենք սեւ-սպիտակ երեւույթին. այն լավ տեղ չի տանում

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը: Թեմա՝ Երևանի ավագանու ընտրությունները: