Հ.Յ.Դ. Հայաստան

Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կլինի ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց անձամբ Մինասյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այս պահի դրությամբ չունի այլ որոշում, քան միայնակ ընտրություններին մասնակցելը: «Ես` որպես ՀՅԴ ԳՄ անդամ, բնականաբար, իմ պատրաստակամությունն ու վճռականությունն եմ հայտնել, որ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, և կայացրել եմ որոշում` մասնակցել ընտրություններին ոչ միայն համամասնական…

Գուցե շվեյցարականի նման չէ, բայց մեր կրթական ժամացույցն աշխատում է…

Հարցազրույց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ Չնայած, որ Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումը աշխատանքային ժամի ավարտին էր, որպեսզի զրուցենք առանց խանգարող հանգամանքների, այնուամենայնիվ մոտ երեսունհինգ րոպե սպասեցինք. կրթության և գիտության նախարարի մոտ էր «Քվանտի» տնօրենը: Ժամանակի պահանջն է: Սա չեմ գրում որպես դժգոհություն, քանի որ հանդիպման ավարտին, որը տևեց ավելի քան երկու ժամ, նախարարի ընդունարանում…

Մեր ժողովուրդն արժանի է խաղաղ ու բարեկեցիկ ապրելու

«Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման 20 տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք» Դավիթ Լոքյան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգն արդեն քսան տարեկան է: Նորանկախ պետության դժվարությունների, պատերազմի ու հուսալքության բովով անցած համայնքն այսօր մասնակցային կառավարման և ժողովրդավարության իր ձևաչափով ներկայանում է իբրև մի կառույց, որը, չնայած, հանդիպում է բազում խոչընդոտների, սակայն իրապես զգում է ժամանակի պահանջներին համաչափ…

Հայաստանի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում

«Հետքի» հարցերին պատասխանում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը -Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի բնապահպանական անվտանգությունը: -Անկեղծ պետք է ասեմ, որ իմ գնահատականը բարձր չէ: Ավելին, կան հսկայական ռիսկեր, որոնք առանձին դեպքերում առարկայական դրսևորում են ստացել, որի հետևանքով այսօր շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում: Սրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսական և բնապահպանական նախաձեռնությունների հավասարակշռումը…

ԱԺ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ. Աղվան Վարդանյանը` Լապշինի արտահանձնման մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստը մեկնարկեց ԱԺ պատգամավորների կողմից Լապշինի արտահանձնման դեմ բողոքի ու քննադատական ելույթներով: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Հարգելի’ խորհրդարան, ժամանակն, իհարկե, այնպիսին է, որ բոցաշունչ ելույթներով կարելի է զբաղվել, բայց ես ավելի գործնական առաջարկություն ունեմ: Նախ` դեռ շաբաթներ առաջ, երբ խնդիրն առկա էր, Դաշնակցության ուսանողական ու երիտասարդական միությունները մի ակցիա…

Հայ-ռուսական կրթագիտական համագործակցությունը` հանդիպման առանցքում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի…

Դավիթ Լոքյանը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ներկայացրել է մարզային ներդրումային ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր ծրագրերը և այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման: «Ձեզ բոլորիդ հայտնի է, որ մեր…

500 նոր աշխատատեղեր` միջինից բարձր աշխատավարձով. ներդրումային 132 ծրագիր է ներկայացվել

Մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնելու 44 նախագծից 34-ը կառավարությունն արդեն հաստատել է, ինչը նշանակում է, որ այս տարի մի քանի հարյուր նոր աշխատատեղեր կբացվեն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփեց վերջին 2,5 ամսում, վարչապետի գլխավորությամբ, մարզեր շրջայցը ու դրանց շրջանակներում ծնված ներդրումային, նախարարության ընդհանուր ծրագրերն ու այն քայլերը, որոնք…

Մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման հավակնոտ ծրագրեր են իրականացվում

Հայաստանում տարածքների մրցունակության բարձրացման և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման ուղղությամբ հավակնոտ ծրագրեր են իրականացվում: Դրանց իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում արդեն մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: 2016-2025 թթ. Տարածքային զարգացման ռազմավարությամբ նաև 2025 թվականին բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ…

ԿԳ նախարարը ներկայացրեց դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության խնդրի լուծման տարբերակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե կիսո՞ւմ է ՀՀ վարչապետի մտահոգությունը Հայաստանի դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության մասով, պատասխանեց, որ իրենք ևս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել են և այդ մասին խոսել: Ըստ նախարարի՝ խնդրի լուծումը, իրենց կարծիքով, Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի գոյությունն է: «Այսինքն՝ ոչ թե նստեն…