
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը: Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց…












