Ելոյթներ

Սփիւռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդիրը ու անոր կրթական ոլորտի մարտահրաւէրները

Հայեցի դաստիարակութիւնը 21րդ դարու սեմին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի (Կանադա) ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ Սփիւռքի գոյառման հետ սկիզբ առած է նաեւ անոր հայեցի դիմագծի պահպանման խնդիրը: Այլասերող ու կլանող միջավայրերու մէջ՝ հայապահպանումի ճիգը այսօր ալ կը մնայ սփիւռքահայութեան գոյութենական մեծագոյն տագնապը:Այս տագնապի լուծման հիմնական բանալիներէն մին,…

Ամուր սահման` հզոր հայրենիք. ՀՕՄ-ի ներդրումը սահմանամերձ բնակավայրերի ամրացման և զարգացման գործում

«Հայ օգնության միության» (ՀՕՄ) Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ Ելնելով հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող պատմական իրադարձություններից՝ ՀՕՄ-ն իր գործունեությունը ծավալել է դրանց համապատասխան՝ առանձնացնելով տվյալ իրավիճակի համար կարևորագույնը: Իրատեսորեն համարել է, որ երկրում առկա սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները, հայ փախստականների, անապաստանների, գաղթականների, որբերի ու հիվանդների ապահովության ու…

Ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: ՀՀ կառավարության ծրագրի հիմքում ընկած է ոչ թե այն, թե տվյալ պահին, ով է վարչապետը կամ ովքեր են կառավարության կոնկրետ անդամները, այլ այն, ինչը հստակ արձանագրված է ծրագրի սկզբում՝ ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերը, կոալիցիոն հռչակագիրը և հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարները:…

Հեղինակները պետք է պատրաստ լինեն նախագծի ցանկի մեջ փոփոխություններ տեսնել

ԱԺ-ում քննարկվում է պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր հասարակության մեջ միշտ անվստահություն գոյություն ունի սեփականաշնորհման պրոցեսի նկատմամբ: «Այս օրենքի նախագիծը, որ բերել է կառավարությունը, տարբերվում է նախորդ տրամաբանություններից` դրական առումով: Առաջին անգամ է, որ միայն չոր ցանկ չի բերվում: Այս անգամ որոշակի սկզբունքներ…

Կը պահանջե՛նք եւ կ’ուխտե՛նք

23 Ապրիլ 2017ին, Մոնթէպելլոյի (Քալիֆորնիա) Հայկական ցեղասպանութեան յուշարձանին մօտ կազմակերպուած էր աւանդական դարձած հսկումի երեկոյ։ Հ.Յ.Դաշնակցութեան՝ շրջանի «Դրօ» կոմիտէութեան կազմակերպած այս ձեռնարկին գլխաւոր բանախօսն էր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեան, որուն խօսքը կու տանք ստորեւ։ Ես գիտե՛մ։ Կարիքը չունիմ ոեւէ մէկու հաստատումին, որպէսզի վաւերացուի այն՝ ինչ որ գիտեմ։ Մենք գիտե՛նք։ Գիտե՛նք, որ մեր մեծ հայրերն…

ՀՅ Դաշնակցությունը ներկայացրեց կուսակցության նախընտրական պլատֆորմը

Մարտի 5-ին Երեւանում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության հանդիսավոր հավաքը՝ որն ազդարարեց քարոզարշավի մեկնարկը։ Ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացվեց նաեւ կուսակցության նախընտրական պլատֆորմը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը. Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ ընկերներ, Թանկագին լրագրողներ, Դաշնակցությունը սկսում է նախընտրական…

Շողոքորթությունը քաղաքագիտական կատեգորիա չէ

Խիստ հազվադեպ եմ սոցիալական ցանցում ակտիվ լինում, սա այդ հազվադեպ դեպքերից մեկն է. Սալամ տիկին Արզիկ Վայելեցինք Արցախի Հանրայինի «Ողջույն Արցախ» հաղորդում-շոուն Ձեր մասնակցությամբ: Հրաշալի էր, գնահատելի, ձեր կերպարին յուրահատուկ (ովքեր Ձեզ լավ են ճանաչում) և 70-ամյակի ոգուն համահունչ, հասարակության համար ընկալելի: Ախր այլ կերպ չէր կարող լինել. հյուրերին էլ հատուկ ընտրում են: Հաղորդումը լսելուց…

Պէտք է զինուել համբերութեամբ, պայքարի ոգով ու վճռականութեամբ

ՀՅԴ հիմնադրութեան 126-ամեակի կապակցութեամբ Աբովեան քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ արտասանած Սարգիս Մկրտչեանի խօսքը։ Յարգելի հայրենակիցներ, Սիրելի ընկերներ, Այսօր, այս դա հլիճում հաւաքուել ենք նշելու ՀՅԴաշնակցութեան հիմնադրութեան 126-ամեակը։ Այդ կապակցութեամբ առաջին հերթին շնորհաւորում եմ բոլորիդ։ Շնորհաւորում եմ ծննդեան կապակցութեամբ այն կուռ, կազմակերպուած, կարգապահ, յառաջադէմ ու փառահեղ կազմակերպութեան, որը ծնուեց գործի միջից, որն իր մէկ դար…

Աւետիս Ահարոնեանի Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած Միջազգային Գիտաժողով

Հայաստանի սփիւռքի նախարարութեան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնութեամբ 15 դեկտեմբերին պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքի դահլիճին մէջ տեղի ունեցած է գրող, ազգային-պետական գործիչ Աւետիս Ահարոնեանի ծննդեան 150-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով: Բացման խօսքով հանդէս եկած են Երեւանի պետական համալսարանի նախագահ Արամ Սիմոնեան եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կեդրոնական…

Առաջին հնարավորության դեպքում անդրադառնալ քաղաքացիների եկամուտների բարձրացման քաղաքականությանը

Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2017թ. բյուջեի նախագիծը: Ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` բյուջեի ծավալներն իսկապես համեստ են, բայց շատ բան կարելի է փոշիացնել ապաշնորհ վարչարարության ու մսխումների պարագայում, իսկ որակյալ ու հմուտ կառավարման դեպքում քիչ ռեսուրսներով էլ կարելի է լավ արդյունքների հասնել: «Վստահ ենք, որ ներկայացված բյուջեն…