Լուրեր

Այսօր` ժամը 20-ից Հյուսիսային պողոտայում. ՀՅԴ միջոցառումները շարունակվում են

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին Եռաբլուրից: Այսօր` սեպտեմբերի 4ին, ժամը 20.00-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) կանցկացվի «Սփյուռքի եւ ուսանողության դերը Արցախյան գոյամարտում» թեմայով զրույց, իսկ 20:30-ին կցուցադրվի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը: Հիշեցնենք, որ նույն տեղում…

Այս խաղաղ, համեմատաբար խաղաղ ժամանակներում մեր պայքարը Արցախի ճանաչման համար է: Մենք Արցախում զիջելու բան չունենք

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ավանդույթ է դարձրել ԼՂՀ անկախության օրը նշել Ազատության հրապրակում: Այսօր եւս, Արցախի անկախության, ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ-ն հրավիրել էր տոնական հանրահավաք-տոնախմբության: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը շնորհավորել է Արցախի անկախության տոնի կապակցությամբ և իր խոսքում նշել. «25 տարի առաջ էլ այս հրապարակը լեցուն էր, ժողովուրդը դուրս…

Երեւանի քաղաքապետը հանդիպել է ՀՄԸՄ ներկայացուցիչների հետ

Մայրաքաղաքում սկաուտական խմբերի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նշել է, որ միության երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի աշխատանքներին ու այդպիսով նպաստում…

Արցախի անկախության օրվա առթիվ՝ հարգանքի տուրք Եռաբլուրում

Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակման 22-րդ ամյակի առթիվ Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունն այսօր հարգանքի տուրք մատուցեց Եռաբլուրում ննջող ազատամարտիկների հիշատակին: Նրանք Եռաբլուրում հայրենասիրական երգեր երգեցին, ծաղիկներ դրեցին զոհվածների շիրիմներին: «Դաշնակցության ուսանողական, երիտասարդական միություններն այցելեցին Եռաբլուր, նպատակը հարգանքի տուրք մատուցելն էր զոհերի հիշատակին, քանի որ Արցախի անկախության կերտողների աճյուններն այստեղ են ամփոփված»,- Tert.am-ին ասաց…

Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործի ընթացքի մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցվում է Սերժ Սարգսյանին

Հինգ ամիս առաջ սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի ընթացքի մասին ամեն շաբաթ զեկուցվում է նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ ոստիկանությունում այս անգամ իրենց ընդունել է Քրեական հետախուզության վարչության պետ Արամ Զախարյանը եւ Հարությունյանը: «Դա իրենց հերթական աշխատանքների ներկայացումն էր:…

Դեսպան ունենալ` չի նշանակում դադարել լինել ընդդիմություն

168.am-ի հարցազրույցը (լրացված) Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ: -ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ մտահոգություններից մեկը կապված է փաստաթղթի չհրապարակման հետ: Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, չի հրապարակվում փաստաթղթի տեքստը: -Պարզ է, որ մինչև նախաստորագրելը ճիշտ կլինի, որ հասարակությունը տեղյակ լինի բովանդակությանը: Իմ տպավորությունն այն է, որ որոշ շրջանակներ…

ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի եւ տոնախմբության

Սեպտեմբերի 2-ին Արացխի անկախության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաքի։ Հանրահավաքին կհաջորդի տոնական շքեղ համերգը։ Միջոցառման շրջանակներում հնչելու են ազգային, հայերանասիրական երգեր լավագույն կատարողների մեկնաբանությամբ: Մասնակցելու են նաեւ ազգագրական պարային խմբեր, իսկ երեկոյի ավարտին լինելու է հրավառություն: Հանրահավաքի մեկնարկը՝ 19:00-ին։ Տոնական միջոցառումներն այսքանով չեն այսքանով…

Միտումնավոր փորձում են անգրագետ սերունդ մեծացնել

Տարիներ շարունակ տարբեր բուհերի տարբեր ֆակուլտետներում բարձրացվել է ուսման վարձավճարը, բայց անհասկանալի է, թե ինչպես են ղեկավարվել այդ ֆինանսական հոսքերը, այն դեպքում, երբ կրթության ոլորտում որակական և առանցքային որևէ բարեփոխում տեղի չի ունեցել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը: Նրա խոսքերի համաձայն` այսօր սոցիալապես վատ վիճակում գտնվող ՀՀ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Զօր. Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան, Աւետիս Կիտանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախագահ, երեսփոխան զօր. Միշել Աունի: Հանդիպումին ներկայ գտնուեցաւ նաեւ ուժանիւթի եւ ջուրի հարցերու նախարարի պաշտօնակատար Ժըպրան Պասիլ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան լիբանանեան ներքաղաքական իրադարձութիւնները, երկրին դիմագրաւած ապահովական հարցերը եւ շրջանային…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետ Սալամի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց վարչապետ Թամմամ Սալամի: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան լիբանանեան ներքին քաղաքական իրադարձութիւնները եւ շրջանային անցուդարձերը: aztagdaily.com