Լուրեր

Համահայկական աշխարհագրությամբ երիտասարդական հավաք

Այս օրերին Երեւանում տեղի է ունենում Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական միությունների խորհրդաժողովը: Եռօրյա քննարկումների ընթացքում երիտասարդները ամփոփում են կատարած աշխատանքը, նոր ծրագրեր մշակում, հանդիպում Դաշնակցության ներկայացուցիչների հետ, քննարկում քաղաքական ու կուսակցական կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Այսօր երիտասարդների հետ հանդիպել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

2018թ-ին մարզերում ներդրումները պետք է կազմեն 400 միլիարդ դրամ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարևորեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նիստին տված հանձնարարականները: Նա նախ նշեց, որ շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել, և զեկուցվել է 17 թ-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերելու են բազմաթիվ բնագավառների:…

Ցեղասպանութեան Զոհերու Ոգեկոչման Բանաձեւը Ներկայացուեցաւ Քալիֆորնիոյ Օրէնսդիր Մարմինին

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Երկուշաբթի, Մարտ 26ին, Քալիֆորնիոյ Նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիտմըն նահանգային օրէնսդիր մարմինին ներկայացուց թիւ 37 միացեալ բանաձեւը, որ 2018ի Ապրիլ 24ը կը հռչակէ «Քալիֆորնիոյ մէջ Հայոց Ցեղասպանութեան 103րդ ամեակի ոգեկոչման օր»։ Ֆրիտմընին զօրակցեցան Քալիֆորնիոյ Օրէնսդիր մարմինի հայկական համախմբումի անդամներ Ատրին Նազարեան (խորհրդարանական) եւ ծերակուտականներ Սքաթ Ուիլք ու Էնթընի Փորթանթինօ։ Ֆրիտմըն յիշեցուց, թէ հայաշատ Կլենտէյլի…

Հայաստանի Հանրապետութեան (1918-1921) Մամուլի Թուայնացուած Օրինակները` Մայիսին

Օրին յայտնած էինք, որ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին առիթով, «Ազդակ» պիտի թուայնացնէ 1918-1921 լոյս տեսած մամուլի հաւաքածոները. աւելի ճշգրիտ` այն թիւերը, որոնք կը գտնուին Հայաստանի Հանրապետութեան Ազգային գրադարանի մամուլի արխիւին մէջ: Այդ մամուլի նկարահանուած ելեկտրոնային օրինակները «Ազդակ»-ի «Ժ. Պուտագեան» կեդրոնին մէջ կը գտնուին թուայնացման վերջին փուլին մէջ` որոնման համակարգի տեղադրման իմաստով: Մայիսին արդէն հայ մամուլի հետազօտողը…

Գեղամ Մանուկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 22-ի հրամանագրով լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Ազատի Մանուկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: Պարգևների հանձնումը տեղի ունեցավ այսօր, նախագահի նստավայրում:

Հարություն Հարությունյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 22-ի հրամանագրով լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հրաչիկի Հարությունյանը պարգևատրվել Մովսես Խորենացի մեդալով: Պարգևների հանձնումը տեղի ունեցավ այսօր, նախագահի նստավայրում:

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած համահայկական համաժողովը աւարտեց իր աշխատանքները

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մայրավանքի վեհարանի դահլիճին մէջ 21 մարտ 2018-ին ընթացք առած Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած համահայկական համաժողովը երէկ` 23 մարտին աւարտեց իր աշխատանքները: Ընդամէնը տասը նիստերէ բաղկացած համաժողովին վերջին չորս նիստերը քննեցին 1918 թուականէն 1991 թուականներուն ընթացքին տեղի ունեցած իրադարձութիւնները, ինչպէս` Ղարաբաղի Ազրպէյճանին յանձնումը, 1960-70-ական թուականներուն Հայաստանի այլախոհական շարժումները եւ խորհրդային կարգերուն ներքեւ…

Նիու Սաութ Ուէլզի Հայաստան-Աւստրալիա Բարեկամութեան Խորհրդարանական Խմբակը բանաձեւեց նախագիծ մը զօրակցութիւն յայտարարելով Արցախին

Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակէն կը տեղեկանանք որ Նիւ Սաութ Ուէլզի Հայաստան-Աւստրալիա Խորհրդարանական Բարեկամութեան Խմբակը բոլոր կուսակցութիւններու հաւանութեամբ Արցախի հանրապետութեան զօրակցելու նախագիծ մը քուէարկած է անոր ժողովուրդին ինքնորոշման վերաբերող: Յետ համատեղ ժողովի ՆՍՈւի խորհրդարանական խմբակին, Արցախի Պետնախարար Արայիկ Յարութիւնեանի, Արցախի մնայուն ներկայացուցիչ Քայլար Միքայէլեանի եւ Հայ Դատի յանձնախումբի անդամներուն, հետեւեալ բանաձեւը ընդունուեցաւ. Նիւ Սաութ Ուէյլզ…

Խարույկահանդես՝ երիտասարդների եւ պատանիների մասնակցությամբ

Մարտի 22-ին ՀՅ Դաշնակցության Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է խարույկահանդես, որը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության «Սողոմոն Թեհլիրյան» և «Բեկոր» խմբերը, մասնակցել են մոտ 60 ընկերներ՝ ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդներ և պատանիներ: Միջոցառումն ընթացել է ջերմ, անմիջական մթնոլորտում, ժամանցային խաղերի, ազգային երգուպարի ուղեկցությամբ: Կազմակերպել է նաև ազգային պարերի ուսուցման դասընթաց՝ նոր ընկերների համար: aparaj.am

ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու ՏՄՊՊՀ մասին օրենքին

Աժ-ն քննարկվում է ՏՄՊՊՀ մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ քվեարկելու հարցը: Առաջարկով հանդես է եկել ՀՅԴ խմբակցությունը, այն է թույլ տալ խորհրդարանական ընդդիմությանը հանձնաժողովի անդամներից մեկին ներկայացնել: Ելույթով հանդես է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեր տնտեսության համար մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումները, հակամրցակցային պայմանավորվածություններն ամենամեծ խնդիրն են…