
ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ժողովրդի հետ խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, պատգամավորներին ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը: Մարտունեցիներին շնորհավորելով աշխատավորների միջազգային տոն օրվա, նաև առաջիկա մայիսյան տոների կապակցությամբ, Դավիթ Իշխանյանը…















