Լուրեր

Ավանդույթը շարունակվում է

ՀՅԴ ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ Մայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Թեհրանի «Քրիստափոր Միքայելյան» պատանեկան կազմակերպության պատանիները ժամանել են Արցախ՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված բանակումին: Բանակումի բացման հանդիսավոր միջոցառումը կայացել է «Արցախի հորոս» Աշոտ Ղուլյանի հիշատակի օրը ու հենց իր հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Արարողությանը ներկա էին ինչպես Թեհրանի, այպես էլ ՀՅԴ…

ՀՅԴ երիտասարդական տարածաշրջանային բանակումն սկսեց Կիպրոսում

ՀՅԴ Միջին Արևելքի և Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը իր աշխատանքներն սկսեց 2016 թ. Օգոստոսի 22-ին, Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում։ Բանակումին մասնակցում են կուսակցական 13 շրջանների աւելի քան 65 երիտասրդներ։ Մասնակիցներ կան Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Շուեդիայի, Հոլանդիայի, Միացեալ Թագաւորութեան, Արցախի, Հայաստանի, Կիպրոսի և այլ շրջաններից։ Բանակումի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ օգոստոսի 22-ի առաւօտեան։…

Հայ օգնության միությունը այցելեց Արցախ՝ սատարելու զինվորներին

Հայ օգնության միությունը շարունակում է սատարել հայ զինվորներին, հատկապես՝ դիրքապահներին: Օգոստոսի 20-ին հօմուհիները կրկին Արցախում էին: Հայ օգնության միությունը հավատարիմ է իր կարգախոսին` ժողովրդիս հետ, ժողովրդիս համար։ ՀՕՄ-ն այսօր միավորում է երկու տասնյակից ավելի պետությունների շուրջ 15.000 նվիրյալ հայուհիների՝ աշխարհում հանդես գալով որպես կայացած, իր առաքելության կարեւորությունը գիտակցող խոշորագույն բարեսիրական կառույցներից մեկը: Հօմուհիները հերթական նախաձեռնությամբ…

Ապրիլյան դեպքերից հետո պետք է վերանայվի նաև մասնագիտությունների ցանկը

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նախարարը նշեց, որ սա հերթական քննարկումն է` նոր ուսումնական տարվանն ընդառաջ. յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին սկսվում են օգոստոսյան քննարկումները: Բարձրացված հարցադրումները հիմնականում նույնն են` ի՞նչ խնդիրներ ունեն ուսումնական հաստատությունները, ինչպե՞ս են տարին սկսելու, հատկապես ի՞նչ հարցերի վրա պետք է ուշադրություն…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Oգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Արմեն Ռուստամյանին, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Հանդիպման ժամանակ արծարծվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին ու արտաքին կյանքին վերաբերող քաղաքական եւ այլ հարցեր:

Ֆրանսիայի եւ Հոլանդիայի երիտասարդական միության անդամներն այցելել են Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն

Արցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն էին այցելել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները: Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում պատգամավորները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել Արցախի…

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է սուպերնախագահական մոդել

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ներկայացված 5 խմբակցություններից 2-ը կողմ են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկված՝ նախագահական մոդելին անցում կատարելու դրույթին, 2-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ վերապահումներ ունի ներկայացվածի վերաբերյալ: Կիսանախագահական մոդելից նախագահական մոդելին անցում կատարելու տարբերակին կողմ են ԼՂ ԱԺ մեծամասնություն կազմող «ժողովրդավարություն» ու «Հայրենիք» խմբակցությունները: Դեմ են՝ «Դաշնակցություն» ու «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88»-ը, թեև կողմ է…

Ավարտվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպած բանակումը

ՀՅԴ Երիտասարդական միությունը օգոստոսի 16-ին ավարտեց Բյուրականում կազմակերպված բանակումը, որին մասնակցում էին ավելի քան 250 երիտասարդներ` հանրապետության տարբեր մարզերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական միության անդամ Հայկ Իգիթյանը նշեց, որ բանակումների ծա գումը ունեցել է մարտական նշանակություն և այդ ամենն առավել պարզ երևաց ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ երիտասարդական միության մի խումբ երիտասարդներ միացան…

Կանադայի պատանիները հանդիպեցին նահատակված հերոսների ծնողների հետ

ՀՅԴ Կանադայի պատանեկան միության ընդհանուր վարիչ մարմնի կազմակերպած «Հայաստանագնացություն 2016» ծրագրի շրջանակներում կանադահայ 46 պատանիներ եռօրյա ճանաչողական այցով Արցախում էին: Ծրագրի շրջանակներում պատանիները այցելել են Արցախի մի շարք պատմամշակույթային հուշարձաններ, ինչպես նաեւ ներկա գտնվել Արցախի զորամասերից մեկում, ուր հնարավորթյուն ունեցան ավելի մտերմիկ մթնոլորտում շփվել հայ զինվորների հետ,ծանոթանալ նրանց առօրյաին: ՀՅԴ Կանադայի պատանեկան միության նախաձեռնությամբ կազմակերպել…

Վահան Հովհաննիսյանն այսօր էլ համախմբում է բոլորին

Այսօր երջանկահիշատակ Վահան Հովհաննեսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան: Ընկերները հիշում են՝ Վահանի ծնունդները, սովորաբար, աննկատ էին անցնում. նշում էր համեստ՝ իր տեսակի մեջ: Նրա մտերմագույն ընկերը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ծննդյան օրն առանձնացնել չէր սիրում, ընդամենը մի անգամ էր տոնել՝ իրեն առանձնահատուկ հումորով: «Հրավիրատոմսի վրա գրել էր՝ հրավիրում եմ…