Լուրեր

Գիտագործնական կոնֆերանս` նվիրված ՀՅ Դաշնակցության 125- ամյակին

Մարտի 5-ին ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի նախաձեռնությամբ ԱրՊՀ գիտխորհրդի դահլիճում կազմակերպվեց «ՀՅ Դաշնակցությունը եւ Արցախը» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ՀՅԴ 125- ամյակին: Ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ուսանողներ եւ հրավիրյալներ: Ելույթներով հանդես են…

Դուշման Վարդանն այսօր կդառնար 50 տարեկան

Կանանց նվիրված ամենագեղեցիկ օրը` Մարտի 8-ը, նաեւ Եռաբլուրում գլխիկոր շրջող կանանց տոնն է: Տարիներ առաջ իրենց ծաղիկներ նվիրող որդիների, հայրերի ու ամուսինների շիրիմներին այսօր կանայք են ծաղիկներ դրել: Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաեւ արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի մայրը: Ստեփանյանների տանն այսօր կնշեին Վարդանի 50-ամյակը, եթե չլիներ 1992-ի հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Նյուրիշեն…

ՀՀ-ում ԵՄ դեսպանը կրկնել է Արմեն Ռուստամյանի ասածը քաղբանտարկյալների մասին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ…

ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության ղեկավարների հետ

Հայաստանում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի: Այս պահին նա ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների հետ: Այդ հանդիպումից հետո նախատեսված է հանդիպում խորհրդարանական ընդդիմության հետ: Նշենք, որ մինչ Հայաստան այցելելը, Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի…

ՀՅԴ-ական նախարարները նշանակվեցին

Երեք նախարար, երկու մարզպետ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Լոքյանը նշանակվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Լեւոն Մկրտչյանը՝ Կրթության եւ գիտության նախարար, Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար: yerkir.am ՀՅԴ-ն հրապարակեց իր պաշտոնյաների անունները Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ պաշտոնների…

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց

Այսօր, փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հայաստանի իշխանության մաս դարձած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրաշքներ չի խոստանում, բայց վստահ…

Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Միչիգանի հանրային դպրոցների կրթական համակարգում

Փետրվարի 23-ին Միչիգանի պալատն ընդունել է օրենք, որով Հայոց ցեղասպանության թեման ներառվել է հանրային դպրոցների կրթական համակարգում: Այդ կարևոր օրենքի ընդունման հարցում մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը: yerkir.am

Ծիծաղելի է`ՀՅԴ-ին մեղադրում են այնպիսի կուսակցություններ, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են իշխանության հետ

Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը կարող է բավականաչափ արդյունավետ լինել. այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա` Դաշնակցության ռեալ խնդիրը իշխանություն հետ հայ-թուրքական արձանագրությունների մասով էր, և հիմա արդեն դա չկա: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ մեղադրել Դաշնակցությանը, որ անպարկեշտ քայլ է արել` համագործակցելով ՀՀԿ-ի հետ, ճիշտ չէ: «ՀՀԿ-ն մի քանի…

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 57 տարեկան

ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը փետրվարի 16-ին կդառնար 57 տարեկան: Այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում Արթուր Մկրտչյանի շիրմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ՀՕՄ-ուհիներ, Արթուր Մկրտչյանի ընտանիքը…

Ընդլայնված խորհրդակցություն ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում

Արցախում սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացի շուրջ փետրվարի 12-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ԼՂՀ գործադիր մարմնի ՀՅԴ անդամներ, ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային մարմինների ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ: Խորհրդակցությանը հրավիրված էր փորձագետ Սուրեն Պարսյանը: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ…