
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արցախի` մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպում ունեցան դիտորդական առաքելություն իրականացնողների և իրենց ընտրողների հետ` ամփոփելու քարոզարշավը, որից հետո ընտրողները հնարավորություն ունեցան ունկնդրելու Դաշնակցության կազմակերպած համերգը: Տեղեկացնենք, որ ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա իր ելույթում նշեց,…















