
2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Բասկերի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Դրան նախորդել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի աշխատանքները: Բասկերի խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին` անկախ ստեղծված բարդ իրավիճակից:…















